Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ և 25-րդ կետերի պահանջներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 16-ի N 1708-Ն որոշմամբ և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է.
1. Տալ համաձայնություն համայնքի ղեկավարի առաջարկությանը և Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից սուբվենցիա ստանալու համար նպատակահարմար համարել իրականացնելու «Շնող համայնքի փողոցների հիմնանորոգում», «Օձուն համայնքի բնակավայրերի փողոցների նորոգում սալարկմամբ», «Օձուն համայնքի բնակավայրերում լուսավորության համակարգերի կառուցում», «Օձուն համայնքի բնակավայրերի փողոցների նորոգում ասֆալտապատմամբ», «Ախթալա համայնքի ներհամայնքային ճանապարհների բարեկարգում մասնակի նորոգման, ասֆալտապատման միջոցով», «Ախթալա համայնքի Շամլուղ և Ախթալա բնակավայրերի բազմաբնակարան շենքերի էներգաարդյունավետության մասնակի բարձրացում», «Ախթալա համայնքի Ախթալա բնակավայրի Շահումյան փողոցի թիվ 2, Սպանդարյան փողոցի թիվ 49, Երկաթուղայինների փողոցի թիվ 18, Թումանյան փողոցի 3-րդ փակուղու 6-րդ բազմաբնակարան շենքերի տանիքների հիմնանորոգում», «Ախթալա համայնքի Ճոճկան բնակավայրի ներհամայնքային ճանապարհների բարեկարգում տուֆով սալարկման միջոցով», «Ախթալա համայնքի Ճոճկան բնակավայրի վարչական նստավայրի տանիքի, Շամլուղ բնակավայրի վարչական նստավայրի և «Բժշկական ամբուլատորիա» ՀՈԱԿ-ի հիմնանորոգում», «Ախթալա համայնքի Ճոճկան բնակավայրում՝ ՕԿՋ-ի կառուցում», «Ախթալա համայնքի Մեծ Այրում և Ճոճկան բնակավայրերի ոռոգման համակարգի ներքին ցանցի կառուցում», «Ալավերդի համայնքի թիվ 6 մանկապարտեզի շենքի վերանորոգում՝ ջերմաարդիականացմամբ», «Ալավերդի համայնքի ճանապարհների կապիտալ վերանորոգում ասֆալտապատմամբ», «Ալավերդի համայնքի բազմաբնակարան շենքերի տանիքների վերանորոգում՝ ջերմաարդիականացմամբ» և «Նախկին ՄՍԿ շենքի վերանորոգում» ծրագրերը և հաստատել սուբվենցիա ստանալու հայտերը: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: |