Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ կետով, «Բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածով և ելնելով 2016թ. բյուջեում չնախատեսված ծախսերի կատարման անհրաժեշտությունից համայնքի ավագանին որոշում է`
Ալավերդի համայնքի 2016 թվականի բյուջեում կատարել հետևյալ փոփոխությունները.
· Ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ բնագավառի օրենսդիր և գործադիր մարմինների պետական կառավարման մեքենասարքավորումների ընթացիկ նորոգման և պահպանման ծախսերը պակասեցնել 297.0 հազ. դրամով (բաժին 01, խումբ 1, դաս 1, ծրագիր 51, հ/հ 900262161038, հոդված 4252), նույն բնագավառի գրասենյակային նյութերի ծախսերը պակասեցնել 193.0 հազ. դրամով (հոդված 4261), աշխատավարձի ծախսերը պակասեցնել 170.0 հազ. դրամով (հոդված 4111):
· Հանգիստ, մշակույթ և կրոն բնագավառի մասսայական միջոցառումների հատուկ նպատակային այլ նյութերի` ամանորյա նվերներ, ծախսերն ավելացնել 660.0 հազ. դրամով (բաժին 08, խումբ 2, դաս 4, ծրագիր 51, հ/հ 900262121123, հոդված 4269):
· Ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ բնագավառի օրենսդիր և գործադիր մարմինների պետական կառավարման վարչական սարքավորումների ծախսերը պակասեցնել 1930.0 հազ. դրամով (բաժին 01, խումբ 1, դաս 1, ծրագիր 51, հ/հ 900262161038, հոդված 5122):
· Տնտեսական հարաբերություններ բնագավառի ճանապարհային տրանսպորտի շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգման ծախսերը պակասեցնել 342.0 հազ. դրամով (բաժին 04, խումբ 5, դաս 1, ծրագիր 51, հ/հ 900262504021, հոդված 5113): Նույն բնագավառի այլ մեքենաների և սարքավորումների ծախսերն ավելացնել 950.0 հազ. դրամով (հոդված 5129):
· Բնակարանային շինարարության և կոմունալ ծառայություններ բնագավառի փողոցային լուսավորության վարչական սարքավորումների ծախսերն ավելացնել 980.0 հազ. դրամով (բաժին 06, խումբ 4, դաս 1, ծրագիր 51, հ/հ 900262361026, հոդված 5122): Նույն բնագավառի ջրամատակարարման ծախսերն ավելացնել 342.0 հազ. դրամով (բաժին 06, խումբ 3, դաս 1, ծրագիր 51, հ/հ 900262000509, հոդված 5113):