«Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածին և «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 15-րդ կետին, «Վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2.5 կետին համապատասխան` համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է.
1. Դադարեցնել «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդու համայնքապետարանի աշխատակազմ», «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ախթալայի համայնքապետարանի աշխատակազմ», «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Շնողի համայնքապետարանի աշխատակազմ», «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Օձունի համայնքապետարանի աշխատակազմ», համայնքային կառավարչական հիմնարկների գործունեությունը: 2. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի համայնքի ղեկավարին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետում ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ սույն որոշման 1-ին կետում նշված համայնքային կառավարչական հիմնարկների գույքը «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդու համայնքապետարանի աշխատակազմ» համայնքային կառավարչական հիմնարկին հանձնելու և հաշվեկշռում հաշվառելու ուղղությամբ: |