Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, 82-րդ հոդվածի 7-րդ մասով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 5-րդ մասով՝ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի համայնքի ավագանին որոշում է.
1. Հաստատել Ալավերդի համայնքի 2022 թվականի բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը` համաձայն հավելված 1-ի: 2. Հաստատել Ալավերդի համայնքի տարեկան աշխատանքային պլանով նախատեսված և 2022 թվականին իրականացված աշխատանքների վերաբերյալ հաշվետվությունը` համաձայն հավելված 2-ի: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: |