Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասով՝
Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի համայնքի ավագանին որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի համայնքի ավագանու 2023 թվականի հունիսի 22-ի վեցերորդ հերթական նիստի օրակարգը՝
1. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի համայնքի ավագանու 2023 թվականի հունիսի 22-ի վեցերորդ հերթական նիստի օրակարգը հաստատելու մասին:
(Զեկ. Ա. Թամազյան)
2. Ալավերդի համայնքի վարչական տարածքում հանրային սննդի կազմակերպման և իրականացման կանոնները սահմանելու մասին:
(Զեկ. Ա. Թամազյան)
3. Հայաստանի Հանրապետության Լոռումարզի Ալավերդի համայնքի վարչական տարածքում գտնվող քաղաքացիական հոգեհանգստի (հրաժեշտի) ծիսակատարության ծառայությունների իրականացման և (կամ) մատուցման համար նախատեսված շենքերին և շինություններին ներկայացվող սահմանափակումները, պահանջները ու պայմանները սահմանելու մասին:
(Զեկ. Ա. Թամազյան)
4. Ալավերդի համայնքում առեվտրի և ծառայությունների բնագավառում գործունեություն իրականացնող օբյեկտներում, ըստ դրանց գտնվելու վայրերի, առևտրի և ծառայությունների բնագավառում գործունեություն իրականացնող անձանց կողմից լռությունը կամ գիշերային անդորրն ապահովելու ժամերը սահմանելու մասին:
(Զեկ. Ա. Թամազյան)
5. Ալավերդի համայնքի վարչական սահմաններում գտնվող անշարժ գույքի սեփականատիրոջ կամ տիրապետողի` իր տիրապետման տակ գտնվող անշարժ գույքի և դրան հարակից ընդհանուր օգտագործման տարածքի պարտադիր բարեկարգման կարգը սահմանելու մասին:
(Զեկ. Ա. Թամազյան)
6. Ալավերդի համայնքի սեփականություն համարվող գույքի կառավարման կարգը հաստատելու մասին:
(Զեկ. Ա. Թամազյան)
7. Ալավերդի համայնքում հանրային սննդի ծառայություն մատուցող անձանց՝ տվյալ օբյեկտին հարակից ընդհանուր օգտագործման տարածքներում ամառային (մայիսի 01-ից հոկտեմբերի 31-ը ներառյալ) և ձմեռային (նոյեմբերի 01―ից ապրիլի 30-ը ներառյալ) սեզոններին հանրային սննդի ծառայության կազմակերպման համար տարածքի օգտագործման կարգ սահմանելու մասին:
(Զեկ. Ա. Թամազյան)
8. Ալավերդի համայնքի վարչական տարածքում «Աղբահանության վճար վճարողների հաշվառման, աղբահանության վճարի հաշվարկման, վճարի գանձման» կարգ սահմանելու մասին:
(Զեկ. Ա. Թամազյան)
9. Ալավերդի համայնքի վարչական տարածքում արտաքին գովազդ տեղադրելու կարգն ու պայմանները սահմանելու մասին:
(Զեկ. Ա. Թամազյան)
10. Ալավերդի համայնքի արոտավայրերի և խոտհարքների օգտագործման կարգը հաստատելու մասին:
(Զեկ. Ա. Թամազյան)
11. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի համայնքի շրջակա միջավայրի և բնակչության առողջության պահպանման 2024 թվականի ծրագիրը հաստատելու մասին:
(Զեկ. Ա. Թամազյան)
12. Ալավերդի համայնքի կադաստրային քարտեզի 06-002-0150-0404 ծածկագրում գտնվող հողամասն անհատույց օգտագործման տրամադրելու մասին:
(Զեկ. Ա. Թամազյան)
13. Ալավերդի համայնքի կադաստրային քարտեզի 06-002-0158-0068 ծածկագրում գտնվող հողամասնուղղակիվաճառքիկարգովօտարելու մասին:
(Զեկ. Ա. Թամազյան)
14. Ալավերդու համայնքի կադաստրային քարտեզի 06-002-0160-0010 ծածկագրում գտնվող բնակարանի զբաղեցրած հողամասն ուղղակի վաճառքի միջոցով օտարելու մասին:
(Զեկ. Ա. Թամազյան)
15.Հաղպատ գյուղում գտնվող /06-060-0220-0023 ծածկագրից առանձնացվող/, դատարանի վճռով Անյուտա Հենրիկի Սարգսյանի սեփականության իրավունքը ճանաչված անասնաշենքի զբաղեցրած հողամասն ուղղակի վաճառքի կարգով օտարելու մասին:
(Զեկ. Ա. Թամազյան)
16.Ալավերդի համայնքի կադաստրային քարտեզի 06-017-0312-0003 ծածկագրում գտնվող 2.79481 հա մակերեսով հողամասի նպատակային և գործառնական նշանակությունները պարզեցված կարգով փոփոխելու մասին:
(Զեկ. Ա. Թամազյան)
17. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի համայնքի սեփականություն հանդիսացող մի քանի հողամասեր օտարելու մասին:
(Զեկ. Ա. Թամազյան)
18. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի համայնքում գտնվող սահմանափակման ենթակա ծառայության օբյեկտների տեղակայմանը (հեռավորությանը) ներկայացվող պահանջները սահմանելու մասին:
(Զեկ. Ա. Թամազյան)
19. Ալավերդի համայնքում տնային կենդանիներ պահելու և հաշվառելու կանոնները հաստատելու մասին:
(Զեկ. Ա. Թամազյան)
20. Օրինական ճանաչված կառույցները և համապատասխան հողամասերը՝ տվյալ կառույցներն իրականացրած անձանց գնման նախապատվության իրավունքով (ուղղակի վաճառք) օտարելու մասին:
(Զեկ. Ա. Թամազյան)
21. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի համայնքի սեփականությունը հանդիսացող 06-002-0050-0239կադաստրային ծածկագրով 0.92495 հեկտար մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության խոտհարքը վարձակալության իրավունքով օգտագործման տրամադրելու մասին:
(Զեկ. Ա. Թամազյան)
22. Ալավերդի համայնքի Ամոջ, Փոքր Այրում, Բենդիկ, Ախթալա և Առողջարանին կից գյուղերի վարչական ղեկավարի լիազորություններից բխողգործառույթներիիրականացումը մեկ այլ բնակավայրի վարչական ղեկավարին վերապահելու մասին:
(Զեկ. Ա. Թամազյան)
23. Արտուշ Մերուժանի Աբելյանին Ալավերդի համայնքի ղեկավարի տեղակալ նշանակելու մասին:
(Զեկ. Ա. Թամազյան)
24. Սասուն Վրույրի Վարդումյանին Ալավերդի համայնքի ղեկավարի տեղակալ նշանակելու մասին:
(Զեկ. Ա. Թամազյան)
25. Ալավերդի համայնքի ավագանու 18.04.2023թ. N 31-Աորոշման մեջ փոփոխություն կատարելու մասին:
(Զեկ․ Ա․ Թամազյան)
26. Ալավերդի համայնքի սեփականության ամենամյա գույքագրման փաստաթղթերը հաստատելու մասին:
(Զեկ.՝Ա. Թամազյան)
27. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի համայնքի ավագանու 2023 թվականի հերթական նստաշրջանի նիստերի օրերը հաստատելու մասին:
(Զեկ. Ա. Թամազյան)
28.Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի համայնքի սոցիալապես անապահով ընտանիքներին սոցիալական օգնություն հատկացնելու մասին:
(Զեկ. Ա. Թամազյան)
29. Ալավերդի համայնքի հողային հաշվեկշիռը հաստատելու մասին:
(Զեկ. Ա. Թամազյան)
30. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի համայնքիավագանու 14 դեկտեմբերի 2022 թվականի թիվ 39-ն որոշման մեջ փոփոխություն կատարելումասին:
(Զեկ. Ա. Թամազյան)
31.Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի համայնքի ավագանու 17 մայիսի 2023 թվականի թիվ 42-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
|