Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի, Ալավերդի համայնքի ավագանու 2022 թվականի հոկտեմբերի 31-ի N 11-Ա որոշման 19-րդ կետի, հիմք ընդունելով քաղաքացու դիմումը
համայնքի ավագանին որոշում է.
1. Վճարել Ալավերդի համայնքի Աքորի բնակավայրի ուսանող բնակիչ Անահիտ Միասնիկի Միկոյանի 2022-2023 թվականների ուսումնական տարվա վարձավճարը («Վ. Բրյուսովի անվան պետական համալսարան», Միջմշակութային հաղորդակցման ֆակուլտետի բակալավրիատի «Միջմշակութային հաղորդակցություն (անգլերեն)» մասնագիտության առկա վճարովի ուսուցման համակարգի 2-րդ կուրս) 60000 (վաթսուն հազար) ՀՀ դրամ գումարի չափով («Ամերիբանկ ՓԲԸ» Երևան, Թումանյան 42 Հ/Հ 1570017727040100, ՀՎՀՀ 00005614): 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: |