Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածի 6-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 19.03.2015թ. N 596-Ն որոշումով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, հիմք ընդունելով, նախագիծը որոշում եմ՝
1.Տրամադրել շինարարության թույլտվություն, թույլատրել կատարելու համայնք Ալավերդի, գ. Օձուն, 5-րդ փողոց, 43/3 հասցեում գտնվող, Գագիկ Սուրենի Նալբանդյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասում էլեկտրամատակարարման շինարարական աշխատանքները:
2.Շինարարական աշխատանքներն սկսել լիցենզավորված կազմակերպության կողմից տրամադրված, համայնքի ղեկավարի հետ համաձայնեցված, նախագծա-նախահաշվային փաստաթղթերի և համայնքապետարանի կողմից տրամադրված շին. թույլտվության առկայության դեպքում:
3.Ալավերդի համայնքի ավագանու 22.11.2022 թվականի «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի համայնքում 2023 թվականի տեղական տուրքերի և վճարների դրույքաչափերը սահմանելու մասին» N 27-Ն որոշման համաձայն Գագիկ Սուրենի Նալբանդյանից գանձել 15000 (տասնհինգ հազար) ՀՀ դրամ:
4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից: