|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Ալավերդի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Ալավերդի համայնք ՀՀ Լոռիի մարզ, ք. Ալավերդի, (0253) 2-41-00, alaverdimunicipality@gmail.com |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
05 հոկտեմբերի 2017 թվականի N 43-Ա |
ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԳՈՒՅՔՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին կետի 21-րդ ենթակետով և հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը համայնքի ավագանին որոշում է`
1. Թույլատրել համայնքի ղեկավարին համայնքային սեփականություն հանդիսացող Ալավերդի քաղաքի, Սանահին Կայարան թաղամասի 2/2 հասցեում գտնվող, 06-002-0187-0003 կադաստրային ծածկագրով հանգստյան տան ազատ տարածքներից, իր հայեցողությամբ, տրամադրել որպես հանրակացարան օգտագործելու համար: 2. Սահմանել, որ տարածքների նկատմամբ իրավունքների պետական գրանցման հետ կապված ծախսերը պետք է կատարվեն քաղաքացիների միջոցների հաշվին:
|
Կողմ -12 ԱԲԵԼՅԱՆ ԱՐՏՈՒՇ ԳԱԼՍՏՅԱՆ ԿԱՐԵՆ ԳԱՍՊԱՐՅԱՆ ԳԵՎՈՐԳ ԵՐԻՑՅԱՆ ԿԱՄՈ ԷՎՈՅԱՆ ԳԱԳԻԿ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ԱՐՄԵՆ ՀԱԽԻՆՅԱՆ ՆԱՐԵԿ ՄՈՍԻՆՅԱՆ ԱՇԽԵՆ ՆԱՍԻԲՅԱՆ ԱԼԻԿ ՈՒԼԻԽԱՆՅԱՆ ՌՈՒԲԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ ԿԱՐԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ ՆԱՐԵԿ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԿԱՐԵՆ ՓԱՐԵՄՈՒԶՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|