Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 45-րդ հոդվածի առաջին մասի 2-րդ կետի, «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ և 15-րդ հոդվածների, 12-րդ հոդվածի 1-ին կետի 8-րդ ենթակետի, Ալավերդի համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 17-ի «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՄԱՐ ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» N 147-Ն որոշման և հիմք ընդունելով Ալավերդի քաղաքի ԱՁ Հասմիկ Դավթյանի 29.01.2025թ. հայտը՝
որոշում եմ.
1. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի համայնքի Ալավերդի քաղաքի Թումանյան 11 հասցեում գտնվող ԱՁ Հասմիկ Դավթյանին տրամադրել թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի մանրածախ առուվաճառքի համար թիվ 4 թույլտվությունը:
2. ՀՀ Լոռու մարզի Ալավերդի համայնքի ավագանու որոշմամբ սահմանված կարգով ԱՁ Հասմիկ Դավթյանից գանձել 2025 թվականի հունվար-դեկտեմբեր ամիսների համար տեղական տուրք 50000 ( հիսուն հազար ) ՀՀ դրամ:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից: