Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ և Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 101-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թ. դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշումով և Հայաստանի Հանրապետւթյան կադաստրի կոմիտեի ղեկավարի 2021 թվականի մայիսի 10-ի «Անշարժ գույքի հասցեավորման հայտի ձևը սահմանելու մասին» N 104-Լ հրամանով, հիմք ընդունելով սեփականության իրավունքի պետական գրանցման N 1171884 վկայականը, անձնագրի պատճենը, Ալավերդի համայնքի ղեկավարի 30 մայիսի 2025թ․ N 882-Ա փոստային հասցեի որոշումը, Պավել Արշավիրի Ծատինյանի կողմից տրված հողամասից կամովին հրաժարվելու մասին դիմումը՝ որոշում եմ․
1. Պավել Արշավիրի Ծատինյանին ժառանգության իրավունքով պատկանող, Ալավերդի համայնքի Ակներ գյուղի 11-րդ փողոց, 1-ին փակուղի, 6 հասցեում գտնվող, սեփականության իրավունքի N 1171884 վկայականով գրանցված, 0.129 հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասը ճանաչել համայնքային սեփականություն:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման օրվանից: