Ղեկավարվելով «Տեղականինքնակառավարմանմասին» ՀայաստանիՀանրապետությանօրենքի 18-րդհոդվածի 21-րդկետիդրույթներով, Հողային օրենսգքրի 63-րդ հոդվածի 2-րդ մասով, 66-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ մասով, Հայաստանի Հանրապետության կառավարության 12.04.2001թ. N 286-Ն որոշմամբ հաստատված կարգով, «Նորմատիվիրավականակտերիմասին» ՀայաստանիՀանրապետությանօրենքի 23-րդհոդվածի 1-ին կետով, Ալավերդիհամայնքիգլխավորհատակագծինհամապատասխանևհիմքընդունելով Մարիաննա Օնանյանի դիմումը, Ալավերդու քաղխորհրդի գործկոմի 08.10.1997թ. թիվ 157 որոշման քաղվածքը, ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը, «ՏՍ-ՌԻԵԼԹԻ» ՍՊԸ-ի կողմից տրված հողամասի հատակագիծը,համայնքիղեկավարիառաջարկությունը`
Ալավերդի համայնքի ավագանին որոշում է. 1. Համայնքային սեփականություն համարվող, համայնք Ալավերդի, Ալավերդի քաղաքի կադաստրային քարտեզի 06-002-0160-0010 ծածկագրում գտնվող բնակարանի զբաղեցրած՝ բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 0.00613 հա մակերեսով հողամասը 74848 /յոթանասունչորս հազար ութ հարյուր քառասունութ/ ՀՀ դրամ կադաստրային արժեքով, ուղղակի վաճառքի միջոցով, օտարել բնակարանի համասեփականատերեր հանդիսացող՝ Մարիաննա Սեյրանի Օնանյանին, Մերի Սեյրանի Օնանյանին և Լենա Սեյրանի Օնանյանին որպես օրենքով գնման նախապատվության իրավունք ունեցողներ:
2. Հողամասը չի գտնվում Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում, այդ թվում` ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում և սպասարկման համար նախատեսված տարածքներում, հնագիտական, պատմամշակութային հուշարձանների պահպանության գոտիներում, բնապահպանական արժեք ներկայացնող հողամասերում, չեն հակասում քաղաքաշինական նորմերին և կանոններին, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|