Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին կետի 42-րդ ենթակետի դրույթներով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը և Ռաֆիկ Ստեփանի Հարությունյանի դիմումը
Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի համայնքի ավագանին որոշում է. 1. Ռաֆիկ Ստեփանի Հարությունյանի կողմից Ալավերդի համայնքին նվիրաբերվող UAZ մակնիշի ավտոմեքենան /հաշվառման համարանիշ՝ 37 GL 458, տիպարը՝ 315196, ՏՄ տեսակը՝ թեթև մարդատար, թափքի տեսակը՝ ունիվերսալ, գույնը՝ այսբերգ /սպիտակ/, թողարկման տարեթիվը՝ 2011թ., շարժիչի հզորությունը /ԿՎՏ/Ձ.ՈՒ.՝ 83/113, գրանցման համար՝ XH722508, գրանցման ամսաթիվ՝ 03.06.2022թ./ ընդունել, հաշվառել համայնքապետարանի հիմնական միջոցների գույքի ցանկում և անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել «Ալավերդու համայնքային կոմունալ տնտեսություն» ՀՈԱԿ-ին:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
|