Այսօր: Կիրակի, 22 Դեկտեմբերի 2024թ.
Ալավերդու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 33
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշումներ N 48-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Ալավերդի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Ալավերդի համայնք
ՀՀ Լոռիի մարզ, ք. Ալավերդի, (0253) 2-41-00, alaverdimunicipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

17 մայիսի 2023 թվականի N 48-Ա

ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԸ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 21-րդ կետի դրույթներով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 63-րդ հոդվածի 2-րդ պարբերության 2) ենթակետով, 64-րդ հոդվածի 2-րդ, 3-րդ և 4-րդ կետերով, 66-րդ հոդվածի 1-ին կետի 10-րդ ենթակետով, «Նորմատիվ իրավականակ տերիմասին» ՀայաստանիՀանրապետությանօրենքի 23-րդհոդվածի 5-րդմասով, հաշվի առնելով, որ փաստացի ավել օգտագործվող հողամասը համայնքի գլխավոր հատակագծով նախատեսված չէ այլ նպատակային կամ գործառնական նշանակությամբ օգտագործելու համար, նշված հողամասի օգտագործումը չի խոչընդոտում այլ հողամասերի նպատակային կամ գործառնական նշանակությամբ օգտագործմանը, հիմք ընդունելով Հասմիկ Արտաշեսի Սիմոնյանի կողմից լիազորված անձ Վոլոդյա Ձավարյանի դիմումը, ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը, Սանահին թաղամասի ներկայացուցչի կողմից 08.05.2023թ. տրված՝ հողամասի փաստացի օգտագործման մասին տեղեկանքը, մատակարար կազմակերպությունների համաձայնությունը, համայնքի ղեկավարի առաջարկությունը

համայնքի ավագանին որոշում է.

  1. Առաջին պետական գրանցման աշխատանքների իրականացման ընթացքում կադաստրային քարտեզագրման արդյունքում անշարժ գույքի նկատմամբ իրավունքը հաստատող փաստաթղթերում Ալավերդի համայնքի կադաստրային քարտեզի 06-002-0097-0003 ծածկագրում գտնվող, 0.04 հա մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասից Հասմիկ Արտաշեսի Սիմոնյանի կողմից 20 տոկոսի չափից փաստացի ավել օգտագործվող՝ 0.00058 հա մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասը օտարել փաստացի օգտագործողին` հողամասի տվյալ պահին գործող կադաստրային արժեքի 30 տոկոսի չափով:
  2. Հողամասը չի գտնվում  Հայաստանի Հանրապետության  Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում, այդ թվում`  ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում և սպասարկման համար նախատեսված տարածքներումհնագիտական, պատմամշակութային հուշարձանների պահպանության գոտիներում, բնապահպանական արժեք ներկայացնող հողամասերում, չեն հակասում քաղաքաշինական նորմերին և կանոններին, չի առաջացնում  հարկադիր  սերվիտուտ  պահանջելու  իրավունք:
  3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Կողմ -24

ԱԼԼԱՀՎԵՐԴՅԱՆ ԳԱՅԱՆԵ

ԲԱԴԱԼՅԱՆ ԱՆԱՀԻՏ

ԴԱԼԼԱՔՅԱՆ ԱՐԵՆ

ԴԱՎԹՅԱՆ ԱՐԹՈՒՐ

ԵՐԻՑՅԱՆ ԱՐՄԻՆԵ

ԹԱԹՈՒԽԱՇՎԻԼԻ ՖԼՈՐԱ

ԹԱՄԱԶՅԱՆ ԱՆԴՐԱՆԻԿ

ԹԱՄԱԶՅԱՆ ԱՐԿԱԴԻ

ԹՈՐՈՍՅԱՆ ՆԱՐԻՆԵ

ՀԱԽՎԵՐԴՅԱՆ ՀՐԱՆՏ

ՁԱՎԱՐՅԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ

ՂՈՒԼՅԱՆ ՀԱՄԼԵՏ

ՂՈՒՄԱՇՅԱՆ ԴԱՎԻԹ

ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ ԼԱՈՒՐԱ

ՉԵՐՉԻՆՅԱՆ ՍԵՆԻԿ

ՊԱՊՈՅԱՆ ՏԻԳՐԱՆ

ՊԵՊԱՆՅԱՆ ՄԱՐԻԱՆՆԱ

ՋԱՆԻՆՅԱՆ ԱՄՐԱՍՏԱՆ

ՌԱՄԱԶՅԱՆ ԱՐԱՄ

ՌԱՄԱԶՅԱՆ ՄԱՆՎԵԼ

ՍԱՐԳՍՅԱՆ ԼՈՐԱ

ՍՄԲԱՏՅԱՆ ԱՆԱՀԻՏ

ՎԱՐՈՍՅԱՆ ԹԱԳՈՒՀԻ

ՏԻՏԱՆՅԱՆ ԱԲԵԼ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐԿԱԴԻ ԹԱՄԱԶՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Լոռու մարզ, ք.Ալավերդի, Զ.Անդրանիկի 8/1
(0253) 2-41-00
alaverdimunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53764670@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner