Այսօր: Հինգշաբթի, 28 Մարտի 2024թ.
Ալավերդու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 156
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 668-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Ալավերդի ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Ալավերդի համայնք
ՀՀ Լոռիի մարզ, ք. Ալավերդի, (0253) 2-41-00, alaverdimunicipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

29 մայիսի 2023 թվականի N 668-Ա

06-002-0097-0003 ԾԱԾԿԱԳՐՈՎ, ՀԱՍՄԻԿ ԱՐՏԱՇԵՍԻ ՍԻՄՈՆՅԱՆԻՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ 0.04 ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍԻ ՀՈՂՀԱՏԿԱՑՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ, ՕՐԵՆՔԻ ՈՒԺՈՎ ՍԵՓԱԿԱՆ ՀԱՄԱՐԵԼՈՒ, ՓԱՍՏԱՑԻ ԱՎԵԼ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ 0.01 ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ, ՆՇՎԱԾ ՉԱՓԻՑ ԱՎԵԼ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ 0.00058 ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՍԱՀՄԱՆԱԶԱՏՎԱԾ ՀՈՂԱՄԱՍՆ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ԿԱՐԳՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՓՈՍՏԱՅԻՆ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ, 43-րդ, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 51-54-րդ, 59-րդ, 60-րդ հոդվածներով, 64-րդ հոդվածի 2-րդ, 3-րդ և 4-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի  135-րդ և 202-րդ  հոդվածներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշումով, ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավարի 2021 թվականի մայիսի 10-ի «Անշարժ գույքի հասցեավորման հայտի ձևը սահմանելու մասին» N 104-Լ հրամանով, հաշվի առնելով, որ փաստացի ավել օգտագործվող հողամասը համայնքի գլխավոր հատակագծով նախատեսված չէ այլ նպատակային կամ գործառնական նշանակությամբ օգտագործելու համար, նշված հողամասի օգտագործումը չի խոչընդոտում այլ հողամասերի նպատակային կամ գործառնական նշանակությամբ օգտագործմանը, հիմք ընդունելով Ալավերդի համայնքի ավագանու 17.05.2023թ. N 48–Ա որոշումը, Հասմիկ Արտաշեսի Սիմոնյանի կողմից լիազորված անձ Վոլոդյա Ձավարյանի դիմումը, ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը, «ՏՍ-ՌԻԵԼԹԻ» ՍՊ ընկերության կողմից տրված հողամասի հատակագիծը,
որոշում
 եմ`

1.    Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի համայնքի Ալավերդի քաղաքի կադաստրային քարտեզի 06-002-0097-0003 ծածկագրում գտնվող, 0.04 հա մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասի նկատմամբ  օրենքիուժովճանաչելորպեսսեփականգույքըտիրապետողֆիզիկականանձ`  Հասմիկ Արտաշեսի Սիմոնյանի /ծնված՝ 01.01.1952թ./ սեփականությունը:

2.    Առաջին պետական գրանցման աշխատանքների իրականացման ընթացքում կադաստրային քարտեզագրման արդյունքում անշարժ գույքի նկատմամբ իրավունքը հաստատող փաստաթղթերում սեփականատիրոջ կողմից Ալավերդի համայնքի կադաստրային քարտեզի 06-002-0097-0003 ծածկագրում գտնվող, 0.04 հա մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասից 20 տոկոսի չափով փաստացի ավել օգտագործվող՝ 0.001 հեկտար մակերեսով հողամասի նկատմամբ ճանաչել հողամասի փաստացի օգտագործող՝ Հասմիկ Արտաշեսի Սիմոնյանի սեփականությունը:

3.    Սեփական ճանաչված 0.005 հա մակերեսով հողամասից սահմանազատված, ավել օգտագործվող՝ 0.00058 հա մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասը, 13781 /տասներեք հազար յոթ ութսունմեկ/ ՀՀ դրամ կադաստրային արժեքի 30 տոկոսի չափով, ուղղակի վաճառքի միջոցով,  օտարել Հասմիկ Արտաշեսի Սիմոնյանին:

4.    Հայաստանի  Հանրապետության  Լոռու մարզի Ալավերդի համայնքի Ալավերդի քաղաքի կադաստրային քարտեզի 06-002-0097-0003 ծածկագրում գտնվող, 0.05058 հա մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասին տրամադրել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի համայնքի քաղաք Ալավերդի, Սանահին թաղամաս, 5-րդ փողոց, 8 փոստային հասցեն։

5.    Հողամասը չի  գտնվում Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում, այդ թվում` ինժեներատրանսպորտային օբյեկտների (ավտոճանապարհներ, երկաթգծեր, էլեկտրահաղորդակցության, ջրամատակարարման, ջրահեռացման, կապի ցանցեր, գազատարներ, ջրանցքներ) օտարման գոտիներում և սպասարկման համար նախատեսված տարածքներում, հնագիտական, պատմամշակութային հուշարձանների պահպանության գոտիներում, բնապահպանական արժեք ներկայացնող հողամասերում,  չի հակասում քաղաքաշինական նորմերին և կանոններին, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք:
1) Անշարժ գույքի
  նկատմամբ սեփականության իրավունքի ճանաչումը չի սահմանափակում այլ անձանց իրավունքները և չի խախտում այլ անձանց օրենքով պաշտպանվող  շահերը:

6.   Հողամասի սահմանները որոշվում են որակավորված անձի  կողմից կազմված և համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծով և այն հանդիսանում էսույն որոշման բաղկացուցիչ և անբաժանելի մասը:

7.    Սույն որոշմամբ սահմանված անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը ենթակա է պետական գրանցման «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին»Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և սույն որոշումից  ծագող իրավունքները սահմանված կարգով պետական գրանցումից հետո վավեր են և գործում են Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում:

8.   Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից: 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐԿԱԴԻ ԹԱՄԱԶՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(22.59 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Լոռու մարզ, ք.Ալավերդի, Զ.Անդրանիկի 8/1
(0253) 2-41-00
alaverdimunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53764670@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner