Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 24) ենթակետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 29.04.2021թ. N 698-Ն որոշման IV գլխի 31-րդ կետի 6) ենթակետով, հիմք ընդունելով Վարուժան Աշոտի Վերմիշյանի դիմումը, անձնագրի պատճենը, սեփականության իրավունքի N 2274002 վկայականը, որոշում եմ․Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 24) ենթակետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 29.04.2021թ. N 698-Ն որոշման IV գլխի 31-րդ կետի 6) ենթակետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թ. դեկտեմբերի 29-ի «Հայաստան Հանրապետության քաղաքային և գյուղական բնակավայրերում ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտների անվանակոչման, անվանափոխման անշարժ գույքի՝ ըստ դրա գտնվելու և (կամ) տեղակայման վայրի համարակալման, հասցեավորման ու հասցեներ պետական գրանցման կարգը հաստատելու և հասցեների գրանցման լիազոր մարմին սահմանելու մասին» N 2387-Ն որոշումով և Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի ղեկավարի 2021 թվականի մայիսի 10-ի «Անշարժ գույքի հասցեավորման հայտի ձևը սահմանելու մասին» N 104-Լ հրամանով, հիմք ընդունելով Վարուժան Աշոտի Վերմիշյանի դիմումը, անձնագրի պատճենը, սեփականության իրավունքի N 2274002 վկայականը,
որոշում եմ․
1․Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի համայնքի Ալավերդի քաղաքի Սանահին Սարահարթ 1/13 շենքի հարավային մասում գտնվող, N 2274002 վկայականով գրանցված, 06-002-0150-0035 կադաստրային ծածկագրով հողամասի գործառնական նշանակությունը կադաստրային քարտեզում ուղղել. բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակությունը փոփոխել բնակավայրերի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության՝ համապատասխանեցնելով գրանցված իրավունքին:
2․ Ելնելով հասցեավորման օբյեկտի տեղակայման դիրքից և այլ հասցեավորման օբյեկտների նկատմամբ նրա տեղակայման առավելագույն համապատասխանությունից, Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի համայնքի Ալավերդի քաղաքի Սանահին Սարահարթ 1/13 շենքի հարավային մասում գտնվող, կադաստրային քարտեզի 06-002-0150-0035 ծածկագրով, բնակավայրերի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամասին տրամադրել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզ, համայնք Ալավերդի, քաղաք Ալավերդի, Սանահին Սարահարթ թաղամաս, Գայի փողոց 14 փոստային հասցեն։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: