Համաձայն Հայաստանի Հանրապետության «Քաղաքացիական օրենսգրքի » 5-րդ գլխի դրույթների , «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 18-րդ հոդվածի 1-ին մասի 15-րդ և 28-րդ կետերի, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի երկրորդ գլխի դրույթների՝ համայնքի ավագանին որոշում է ․ Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի համայնքի ղեկավարի առաջարկությունը և նրա կողմից ներկայացված իրավական ակտի (իրավաբանական անձի հիմնադրման և կանոնադրության) նախագիծը՝ 1․ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի համայնքում նախադպրոցական գործունեություն իրականացնելու նպատակով հիմնադրել նոր իրավաբանական անձ հանդիսացող՝ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի համայնքի «Երազ» մսուր- մանկապարտեզ համայնքային ոչ առևտրային կազմակերպություն (այսուհետ՝ Կազմակերպություն)։ 2․ Հաստատել Կազմակերպության Կանոնադրությունը՝ համաձայն Հավելված 1-ի։ 3․ Գործունեությունն իրականացնելու նպատակով կազմակերպության հիմնադրման հետ միաժամանակ Կազմակերպությանը անժամկետ և անհատույց օգտագործման իրավունքով հատկացնել (ամրացնել) գույք՝ համաձայն Հավելված 2-ի։ 4․ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի համայնքի ղեկավարին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում իրականացնել Կազմակերպության Կանոնադրության պետական գրանցման հետ կապված անհրաժեշտ գործառույթները և ձևակերպումները։ 5․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հոջորդող օրը։ |