Ղեկավարվելով «Տեղականինքնակառավարմանմասին» ՀայաստանիՀանրապետությանօրենքի 18-րդհոդվածի 21-րդկետիդրույթներով, ՀայաստանիՀանրապետությանհողայինօրենսգրքի 60-րդհոդվածով, 63-րդհոդվածի 2-րդպարբերության 2) կետով, 66-րդհոդվածի 1-ինկետի 4) ենթակետով, Հայաստանի Հանրապետության 19.11.2019թ. 225-Ն օրենքով, Հայաստանի Հանրապետության կառավարության 04.06.2020թ. N 1023-Ն որոշումով, Հայաստանի Հանրապետության կառավարության 12.04.2001թ. N 286-Ն որոշմամբ հաստատված կարգով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 1-ին կետով, Ալավերդի համայնքի գլխավոր հատակագծին համապատասխան և հիմք ընդունելով քաղաքացու դիմումը, թիվ ԼԴ2/0381/02/20 քաղաքացիական գործով դատարանի վճիռը, «ՏՍ-Ռիելթի» ՍՊ ընկերության կողմից տրված հողամասի և շինության հատակագծերը, հաշվի առնելով, որ Անյուտա Հենրիկի Սարգսյանն ընդունել է անասնաշենքի սպասարկման համար զբաղեցրած հողամասն ուղղակի վաճառքով ձեռք բերելու գնման նախապատվության առաջարկությունը, համայնքիղեկավարիառաջարկությունը`
Ալավերդի համայնքի ավագանինորոշումէ. 1. Թիվ ԼԴ2/0381/02/20 քաղաքացիական գործով դատարանի վճռով սեփական ճանաչված անասնաշենքի զբաղեցրած՝ 0.05031 հա մակերեսով արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական օբյեկտների նպատակային նշանակության գյուղատնտեսական արտադրական գործառնական նշանակության հողամասը, 169344 /հարյուր վաթսունինը հազար երեք հարյուր քառասունչորս/ ՀՀ դրամ կադաստրային արժեքով, ուղղակի վաճառքի միջոցով, օտարել Անյուտա Հենրիկի Սարգսյանին:
2. Հողամասը չի գտնվում Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում, այդ թվում` ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում և սպասարկման համար նախատեսված տարածքներում, հնագիտական, պատմամշակութային հուշարձանների պահպանության գոտիներում, բնապահպանական արժեք ներկայացնող հողամասերում, չեն հակասում քաղաքաշինական նորմերին և կանոններին, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: |