Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 59-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 29.04.2021թ. թիվ 698-Ն որոշմամբ, Հայաստանի Հանրապետության կառավարության 29.12.2005 թ. N 2387-Ն որոշումով և Հայաստանի Հանրապետւթյան կադաստրի կոմիտեի ղեկավարի 2021 թվականի մայիսի 10-ի «Անշարժ գույքի հասցեավորման հայտի ձևը սահմանելու մասին» N 104-Լ հրամանով, հիմք ընդունելով Էմմա Գարեգինի Տիտանյանի դիմումը, անձնագրի պատճենը, սեփականության իրավունքի N 2274588 վկայականը, Է․ Տիտանյանի «Արամ» ԱՁ-ի ՀՀ պետռեգիստրի N 034207 վկայականը, գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման վարույթը կասեցնելու մասին 03/02/2025թ․ Կ-03022025-06-0017 որոշումը, «ՏՍ-ՌԻԵԼԹԻ» ՍՊ ընկերության կողմից տրված հողամասի հատակագիծը և 03.05.2025թ. տրված N 0003 մասնագիտական եզրակացությունը՝
որոշում եմ՝
1. Կադաստրային քարտեզում կատարել Ալավերդի համայնքի Ալավերդի քաղաքի Սանահին կայարան թաղամասում գտնվող, Է. Տիտանյանի «Արամ» ԱՁ-ին սեփականության իրավունքով պատկանող, N 2274588 վկայականով գրանցված, 06-002-0198-0206 ծածկագրով 0․0112 հա մակերեսով հողամասի գծային չափերի և տեղադիրքի ուղղում՝ համապատասխանեցնելով իրական տեղադիրքին, համաձայն որակավորում ունեցող չափագրող կազմակերպության կողմից տրված հատակագծերի և մասնագիտական եզրակացության:
2.Ելնելով հասցեավորման օբյեկտի տեղակայման դիրքից և այլ հասցեավորման օբյեկտների նկատմամբ նրա տեղակայման առավելագույն համապատասխանությունից, Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի համայնքի Ալավերդի քաղաքի կադաստրային քարտեզի 06-002-0198-0026 ծածկագրով գրանցված, 0.0112 հա մակերեսով հողամասին և հողամասում գտնվող խանութին տրամադրել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզ, համայնք Ալավերդի, քաղաք Ալավերդի, Սանահին կայարան թաղամաս, 1/8 փոստային հասցեն։
3. Հողամասի սահմանները որոշվում են համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծով:
4. Նշված իրավունքը ենթակա է պետական գրանցման՝ համաձայն որոշման հավելված հանդիսացող որակավորված անձի կողմից կազմված և համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծի:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: