Այսօր: Երեքշաբթի, 23 Հուլիսի 2024թ.
Ալավերդու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 279
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 88-Ա
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ԴԱՎԻԹ ՂՈՒՄԱՇՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Ալավերդի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2024 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՄԻ ՔԱՆԻ ՀՈՂԱՄԱՍԵՐ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղականինքնակառավարմանմասին» ՀայաստանիՀանրապետությանօրենքի 18-րդհոդվածի 21-րդկետիդրույթներով, Հողային օրենսգքրի 67-րդ հոդվածով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 5-րդ մասով, Ալավերդի համայնքի գլխավոր հատակագծին համապատասխան և հիմք ընդունելով սեփականության իրավունքի N 20062024-06-0011, N 28062024-06-0041, N 02072024-06-0048, N 02072024-06-0051, N 02072024-06-0045 վկայականները, Ալավերդի համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ համայնքի ավագանին որոշում է.

1. Համայնքային սեփականություն հանդիսացող, Հաղպատ գյուղ, 18-րդ փողոց, 7 հասցեում գտնվող, համայնքի կադաստրային քարտեզի 06-060-0036-0014 ծածկագրով, բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության, 0.10016 հեկտար մակերեսով հողամասը, բնակելի կառուցապատում իրականացնելու նպատակով, աճուրդով օտարելու համար տալ համաձայնություն: Աճուրդի մեկնարկային գին սահմանել 1 028 000 (մեկ միլիոն քսանութ հազար) ՀՀ դրամ, նախավճարի չափը մեկնարկային գնի 50 տոկոսի չափով և քայլի չափը` մեկնարկային գնի հինգ տոկոսը, մասնակցության վճար՝ տասնհինգ հազար (15000) ՀՀ դրամ:
2. Համայնքային սեփականություն հանդիսացող Ալավերդի համայնքի Ալավերդի քաղաք, Սանահին Սարահարթ թաղամաս, Գ. Օսիպյան փողոց, 15/5 հասցեում գտնվող, Ալավերդի համայնքի կադաստրային քարտեզի 06-002-0152-0115 ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 0.00302 հեկտար մակերեսով հողամասը, բնակելի կառուցապատում իրականացնելու նպատակով, աճուրդով օտարելու համար տալ համաձայնություն: Աճուրդի մեկնարկային գին սահմանել 110 000 (մեկ հարյուր տասը հազար) ՀՀ դրամ, նախավճարի չափը մեկնարկային գնի 50 տոկոսի չափով և քայլի չափը` մեկնարկային գնի հինգ տոկոսը, մասնակցության վճար ՝ տասնհինգ հազար (15000) ՀՀ դրամ:
3. Համայնքային սեփականություն հանդիսացող, Արդվի գյուղ, 12-րդ փողոց, 5 հասցեում գտնվող, համայնքի կադաստրային քարտեզի 06-017-0121-0014 ծածկագրով, արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության, գյուղատնտեսական արտադրական օբյեկտների գործառնական նշանակության, 0.48237 հեկտար մակերեսով հողամասը, գյուղատնտեսական արտադրական օբյեկտ կառուցելու նպատակով, աճուրդով օտարելու համար տալ համաձայնություն: Աճուրդի մեկնարկային գին սահմանել 2 920 000 (երկու միլիոն ինը հարյուր քսան հազար) ՀՀ դրամ, նախավճարի չափը մեկնարկային գնի 50 տոկոսի չափով և քայլի չափը` մեկնարկային գնի հինգ տոկոսը, մասնակցության վճար՝ տասնհինգ հազար (15000) ՀՀ դրամ:
4. Համայնքային սեփականություն հանդիսացող, Արդվի գյուղ, 12-րդ փողոց, 9 հասցեում գտնվող, համայնքի կադաստրային քարտեզի 06-017-0121-0015 ծածկագրով, արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության, գյուղատնտեսական արտադրական օբյեկտների գործառնական նշանակության, 0.48142 հեկտար մակերեսով հողամասը, գյուղատնտեսական արտադրական օբյեկտ կառուցելու նպատակով, աճուրդով օտարելու համար տալ համաձայնություն: Աճուրդի մեկնարկային գին սահմանել 2 915 000 (երկու միլիոն ինը հարյուր տասնհինգ հազար) ՀՀ դրամ, նախավճարի չափը մեկնարկային գնի 50 տոկոսի չափով և քայլի չափը` մեկնարկային գնի հինգ տոկոսը, մասնակցության վճար՝ տասնհինգ հազար (15000) ՀՀ դրամ:
5. Համայնքային սեփականություն հանդիսացող, Արդվի գյուղ, 3-րդ փողոց, 1/1 հասցեում գտնվող, համայնքի կադաստրային քարտեզի 06-017-0014-0016 ծածկագրով, բնակավայրերի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության, 0.01042 հեկտար մակերեսով հողամասը, հասարակական օբյեկտ կառուցելու նպատակով, աճուրդով օտարելու համար տալ համաձայնություն: Աճուրդի մեկնարկային գին սահմանել 90 000 (իննսուն հազար) ՀՀ դրամ, նախավճարի չափը մեկնարկային գնի 50 տոկոսի չափով և քայլի չափը` մեկնարկային գնի հինգ տոկոսը, մասնակցության վճար՝ տասնհինգ հազար (15000) ՀՀ դրամ:
6. Հողամասերը չեն գտնվում Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի» 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում, այդ թվում` ինժեներատրանսպորտայինօբյեկտների (ավտոճանապարհներ, երկաթգծեր, էլեկտրահաղորդակցության, ջրամատակարարման, ջրահեռացման, կապիցանցեր, գազատարներ, ջրանցքներ) օտարման գոտիներում և սպասարկման համար նախատեսված տարածքներում, հնագիտական, պատմամշակութային հուշարձանների պահպանության գոտիներում, բնապահպանական արժեքներ կայացնող հողամասերում, չեն հակասում քաղաքաշինական նորմերին և կանոններին, չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք:
7. Հողամասերի օտարումը չի սահմանափակում այլ անձանց իրավունքները և չի խախտում այլ անձանց օրենքով պաշտպանվող շահերը:
8. Ալավերդի համայնքի ղեկավարին` օրենսդրությամբ սահմանված կարգով կազմակերպել և իրականացնել որոշմամբ սահմանված հողամասերի աճուրդը:
9. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԴԱՎԻԹ ՂՈՒՄԱՇՅԱՆ


Նախագիծ կազմող ԼԻԱՆԱ ԿՈՍՏԱՆԴՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(944.55 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Լոռու մարզ, ք.Ալավերդի, Զ.Անդրանիկի 8/1
(0253) 2-41-00
alaverdimunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53764670@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner