Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշումով, ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավարի 2021 թվականի մայիսի 10-ի «Անշարժ գույքի հասցեավորման հայտի ձևը սահմանելու մասին» N 104-Լ հրամանով,հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը`
Ալավերդի համայնքի ավագանին որոշում է.
1. Ալավերդի համայնքի Հաղպատ գյուղի 21-րդ փողոցն անվանակոչել հետևյալ թվային հաջորդականությամբ. 1-ին փակուղի (սկսվում է 06-060-0005-0001 կադաստրային ծածկագրի հարավարևմտյան սահմանակետից և ավարտվում 06-060-0005-0002 կադաստրային ծածկագրի հարավաային սահմանակետում): 2-րդ փակուղի (սկսվում է 06-060-0006-0003 կադաստրային ծածկագրի հարավային սահմանակետից և ավարտվում 06-060-0006-0001-002 կադաստրային ծածկագրով շինության արևմտյան մասում): 3-րդ փակուղի (սկսվում է 06-060-0007-0010 կադաստրային ծածկագրի հարավարևելյան սահմանակետից և ավարտվում 06-060-0007-0008-004 կադաստրային ծածկագրով շինության մոտ): 1-ին նրբանցքը (սկսվում է 06-060-0007-0001 կադաստրային ծածկագրի հարավային սահմանակետից և ավարտվում է 06-060-0007-0002 հարավարևմտյան սահմանկետում): 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
|