Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 66-րդ հոդվածով, հիմք ընդունելով թիվ 24 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի 2022 թվականի հոկտեմբերի 02-ի «Լոռու մարզի Ալավերդի համայնքի ավագանու 2022 թվականի սեպտեմբերի 25-ի ընտրությունների արդյունքներվ Ալավերդի համայնքի ավագանի ընտրելու մասին» 15-Ա որոշումը՝ համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է.
1. Ստեղծել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի համայնքի ավագանու հետևյալ խմբակցությունները. 1) «Քաղաքացիական պայմանագիր». 2) «Ապրելու երկիր». 3) «Հայ ազգային կոնգրես»: |