Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ, 42-րդ հոդվածներով, «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքով, «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի» 51-54-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով Հայաստանի Հանրապետության կառավարության 29․12․2005 թ. N 2387-Ն որոշումով և Հայաստանի Հանրապետւթյան կադաստրի կոմիտեի ղեկավարի 2021 թվականի մայիսի 10-ի «Անշարժ գույքի հասցեավորման հայտի ձևը սահմանելու մասին» N 104-Լ հրամանով, հիմք ընդունելով Սուրեն Գագիկի Շերմազանյանի կողմից լիազորված անձ՝ Գագիկ Սուրենի Շերմազանյանի դիմումը, անձնագրի պատճենը, լիազորագիրը, 27․09․2001թ․ ըստ կտակի ժառանգության իրավունքի վկայագիրը, Արևածագ բնակավայրի վարչական ղեկավարի կողմից տրամադրված 24․06․2025թ․ թիվ 3886 փոստային հասցեի վերաբերյա տեեկանքը, «ՏՍ-ՌԻԵԼԹԻ» ՍՊ ընկերության կողմից կազմված շինության և հողամասի հատակագիծը՝
որոշում եմ.
1. Վերականգնել՝ Սուրեն Գագիկի Շերմազանյանին (ծնված՝ 23.10․1989թ.) ժառանգության իրավունքով պատկանող, Ալավերդի համայնքի Արևածագ գյուղի վարչական տարածքում գտնվող, կադաստրային քարտեզի 06-020-0024-0002 ծածկագրով, բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 0․18095 հա մակերեսով հողամասի նկատմամբ հողհատկացման հիմքերը, սեփականության իրավունքը:
2. Նշված հողամասում գտնվող, այլ անձանց իրավունքները և օրենքով պահանջվող շահերը չխախտող, առանց քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումների իրականացրած և հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք չառաջացնող՝ 1950 թվականին կառուցված բնակելի տունը և օժանդակ շինությունները՝ մառանը, կաթսայատունը, ամառային խոհանոցը, ավտոտնակը, անասնաշենքը և պարիսպը Հայաստանի Հանրապետության 50-Ն օրենքով համարել Սուրեն Գագիկի Շերմազանյանի (ծնված՝ 23.10․1989թ.) սեփականությունը:
3. Ելնելով հասցեավորման օբյեկտի տեղակայման դիրքից և այլ հասցեավորման օբյեկտների նկատմամբ նրա տեղակայման առավելագույն համապատասխանությունից, Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի համայնքի Արևածագ բնակավայրի վարչական տարածքում գտնվող, կադաստրային քարտեզի 06-020-0024-0002 ծածկագրով, բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 0․18095 հա մակերեսով հողամասին և հողամասում առկա գույքերին տրամադրել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզ, համայնք Ալավերդի, գյուղ Արևածագ, 13-րդ փողոց, 1 փոստային հասցեն։
4.Անշարժ գույքի զբաղեցրած հողամասը չի գտնվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում:
5. Սույն որոշման առաջին կետով սահմանված անշարժ գույքի սահմանները որոշվում են որակավորված անձի կողմից կազմված և համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծով և այն հանդիսանում է սույն որոշման բաղկացուցիչ և անբաժանելի մասը:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից: