Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշումով, ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավարի 2021 թվականի մայիսի 10-ի «Անշարժ գույքի հասցեավորման հայտի ձևը սահմանելու մասին» N 104-Լ հրամանով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը
համայնքի ավագանին որոշում է.
1. Ալավերդի համայնքի Շնող գյուղի 13-րդ փողոցն անվանակոչել հետևյալ թվային հաջորդականությամբ. 2-րդ նրբանցք (սկսվում է 06-088-0029-0003 կադաստրային ծածկագրի հարավարևմտյան սահմանակետից և ավարտվում 06-088-0029-0006 կադաստրային ծածկագրի հարավարևելյան սահմանակետում): 2-րդ նրբանցք, 1-ին փակուղի (սկսվում է 06-088-0029-0004 կադաստրային ծածկագրի հարավարևելյան սահմանակետից և ավարտվում 06-088-0029-0004 կադաստրային ծածկագրով հյուսիսարևելյան սահմանակետում): 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: |