Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով՝ համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է.
1. Ալավերդի համայնքի ավագանու 2022 թվականի նոյեմբերի 11-ի «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդու համայնքապետարանի աշխատակազմի կառուցվածքը, աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին» N 22-Ա որոշման 2-րդ կետում կատարել փոփոխություններ և հաստատել այն համաձայն հավելվածի: 2. Ալավերդի համայնքի ավագանու 2022 թվականի նոյեմբերի 11-ի N 22-Ա որոշման 1-ին և սույն որոշման 1-ին կետերը համայնքային ծառայության պաշտոնների մասով՝ ուժի մեջ են մտնում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի կողմից Ալավերդու համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկը հաստատելու մասին իրավական ակտն ուժի մեջ մտնելու պահից: |