|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Ալավերդի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Ալավերդի համայնք ՀՀ Լոռիի մարզ, ք. Ալավերդի, (0253) 2-41-00, alaverdimunicipality@gmail.com |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
05 հոկտեմբերի 2017 թվականի N 38-Ա |
ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏԻ ՕՐԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածով համայնքի ավագանին որոշում է`
Հաստատել Ալավերդի համայնքի ավագանու 2017 թվականի հոկտեմբերի 05-ի հերթական նիստի օրակարգը` 1. Ալավերդի համայնքի 2017 թվականի բյուջեի երրորդ եռամսյակի եկամուտների և ծախսերի կատարման մասին (Զեկ.՝ Կ. ՓԱՐԵՄՈՒԶՅԱՆ) 2. Ալավերդի համայնքի 2017 թվականի բյուջեի մեջ փոփոխություններ կատարելու մասին (Զեկ.՝ Կ.ՓԱՐԵՄՈՒԶՅԱՆ) 3. Հայաստանի Հանրապետության Ալավերդու համայնքային սեփականություն համարվող հողամասերն աճուրդ-վաճառքի միջոցով օտարելու թույլտվություն տալու մասին (Զեկ.՝ Կ. ՓԱՐԵՄՈՒԶՅԱՆ) 4. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի քաղաք, Էնգելս թաղամաս, N 2/1 հասցեում գտնվող «Ալավերդու Ս. Սպանդարյանի անվան թիվ 1 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի շենք-շինությունների զբաղեցրած՝ համայնքային սեփականություն հանդիսացող 0.37127 հա մակերեսով հողամասը Հայաստանի Հանրապետությանը նվիրաբերելու մասին (Զեկ.՝ Կ. ՓԱՐԵՄՈՒԶՅԱՆ) 5. Համայնքային սեփականություն հանդիսացող գույքն անհատույց օգտագործման տրամադրելու մասին (Զեկ.՝ Կ. ՓԱՐԵՄՈՒԶՅԱՆ) 6. Ալավերդի քաղաքի Սայաթ-Նովա փողոց, 2/35 հասցեում գտնվող 24.48 քմ մակերեսով տարածքն աճուրդային եղանակով օտարելու թույլտվություն տալու և մեկնարկային գինը հաստատելու մասին (Զեկ.՝ Կ.ՓԱՐԵՄՈՒԶՅԱՆ) 7. Ալավերդի քաղաքի էվոյան փողոց, 3/2 հասցեում գտնվող 30.68 քմ մակերեսով տարածքն աճուրդային եղանակով օտարելու թույլտվություն տալու և մեկնարկային գինը հաստատելու մասին (Զեկ.՝ Կ. ՓԱՐԵՄՈՒԶՅԱՆ) 8. Ալավերդի քաղաքի Սայաթ-Նովա փողոց, 14-35/1 հասցեում գտնվող 42.3 քմ մակերեսով տարածքն աճուրդային եղանակով օտարելու թույլտվություն տալու և մեկնարկային գինը հաստատելու մասին (Զեկ.՝ Կ. ՓԱՐԵՄՈՒԶՅԱՆ) 9. Ալավերդի համայնքի բնակավայրի գլխավոր հատակագծում առանձին հողակտորի նպատակային նշանակությունը փոփոխելու մասին (Զեկ.՝ Կ. ՓԱՐԵՄՈՒԶՅԱՆ) 10. Համայնքի սոցիալապես անապահով ընտանիքներին սոցիալական օգնություն հատկացնելու մասին (Զեկ.՝ Կ. ՓԱՐԵՄՈՒԶՅԱՆ) 11. «Ալավերդու քաղաքային համայնքի թիվ 3 նախադպրոցական ուսումնական հաստատություն» ՀՈԱԿ-ի տնօրեն նշանակելուն համաձայնություն տալու մասին (Զեկ.՝ Կ.ՓԱՐԵՄՈՒԶՅԱՆ) |
Կողմ -12 ԱԲԵԼՅԱՆ ԱՐՏՈՒՇ ԳԱԼՍՏՅԱՆ ԿԱՐԵՆ ԳԱՍՊԱՐՅԱՆ ԳԵՎՈՐԳ ԵՐԻՑՅԱՆ ԿԱՄՈ ԷՎՈՅԱՆ ԳԱԳԻԿ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ԱՐՄԵՆ ՀԱԽԻՆՅԱՆ ՆԱՐԵԿ ՄՈՍԻՆՅԱՆ ԱՇԽԵՆ ՆԱՍԻԲՅԱՆ ԱԼԻԿ ՈՒԼԻԽԱՆՅԱՆ ՌՈՒԲԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ ԿԱՐԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ ՆԱՐԵԿ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԿԱՐԵՆ ՓԱՐԵՄՈՒԶՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|