Այսօր: Շաբաթ, 27 Հուլիսի 2024թ.
Ալավերդու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 14
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 82
 

Զեկ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԳԱԼՍՏՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Ալավերդի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2023 թվականի N_
«ԱՊՐԵԼՈՒ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԻՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ԹՎՈՎ ՎԵՑ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը.

                                                             Ալավերդի համայնքի ավագանին որոշում է.

 

1.     Անհատույց օգտագործման իրավունքով ընդունել «Ապրելու» հիմնադրամի կողմից Ալավերդի համայնքին տրամադրվող, GAZ A65R33-60 մակնիշի, թվով վեց հատ տրանսպորտային միջոցները:

 2.    Թույլատրել Ալավերդի համայնքի ղեկավարին կամ «Ալավերդու համայնքային կոմունալ տնտեսություն» ՀՈԱԿ-ին հիմնադրամի հետ կնքելու անհատույց օգտագործման պայմանագիր:

 3.    Տրանսպորտային միջոցների սպասարկումը և հետագա շահագործումը վերապահել «Ալավերդու համայնքային կոմունալ տնտեսություն» ՀՈԱԿ-ին:

 4.    Հաստատել նշված տրանսպորտային միջոցներով սպասարկվող երթուղիները համաձայն հավելվածի:

 5.    Նշված տրանսպորտային միջոցներով հաստատված երթուղիների սպասարկումը իրականացնել 1 ուղևորը 100 (հարյուր) ՀՀ դրամ սակագնով:

 6.   Հաստատված երթուղիներից դուրս սպասարկումը իրականացնել Ալավերդի համայնքի ավագանու 22/11/2022 թվականի, թիվ 27-Ն որոշման, 2.23.4 կետի համաձայն:

 7.    Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 
Կողմ (0)Դեմ (0)Ձեռնպահ (0)Չի քվեարկել (0)

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԱՐԿԱԴԻ ԹԱՄԱԶՅԱՆ


Նախագիծ կազմող ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԳԱԼՍՏՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(13.81 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Լոռու մարզ, ք.Ալավերդի, Զ.Անդրանիկի 8/1
(0253) 2-41-00
alaverdimunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53764670@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner