Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասով` համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է.
Հաստատել Ալավերդի համայնքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 14-ի հերթական նիստի օրակարգը` 1. Ալավերդի համայնքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 14-ի հերթական նիստի օրակարգը հաստատելու մասին: (Զեկ. Ա. Թամազյան) 2. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի համայնքի 2022 թվականի բյուջեի մեջ փոփոխություններ կատարելու մասին: (Զեկ. Ա. Թամազյան) 3. Ալավերդի համայնքի ավագանու 2022 թվականի նոյեմբերի 11-ի N 22-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին: (Զեկ. Ա.Թամազյան) 4. Ախթալա համայնքի «Ախթալայի բարեկարգում» համայնքային ոչ առևտրային կազմակերպության անվանումը փոփոխելու, «Շնողի կոմունալ ծառայություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության, Օձուն համայնքի «Օձունի կոմունալ սպասարկում և բարեկարգում» համայնքային ոչ առևտրային կազմակերպության գործունեության դադարեցման մասին: (Զեկ. Ա. Թամազյան) 5. «Աքորու մշակույթի տուն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության գործունեության դադարեցման մասին: (Զեկ. Ա. Թամազյան) 6. ՀՀ Լոռումարզի Ախթալա նախկին համայնքի բյուջեից երեխաների ծննդյան կապակցությամբ մայրերին դրամական օգնություն և հարազատին կորցրած յուրաքանչյուր ընտանիքին միանվագ գումար հատկացնելու մասին: (Զեկ. Ա. Թամազյան) 7. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի համայնքի համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների 2023 թվականի աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակները և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին: (Զեկ. Ա. Թամազյան) 8. ՀՀ Լոռու մարզի Ալավերդի համայնքի Ճոճկան բնակավայրի վարչական տարածքում գտնվող 06-069-0261-0012 ծածկագրով, 0.04 հա մակերեսով հողամասի նպատակային և գործառնական նշանակությունները փոփոխելու մասին: (Զեկ. Ա. Թամազյան) 9. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի համայնքի Ալավերդի քաղաքի Մարտի 8 փողոցում գտնվող, 06-002-0012-0034 ծածկագրից առանձնացվող 0.2273 հա մակերեսով հողամասի նպատակային և գործառնական նշանակությունները փոփոխելուն հավանություն տալու մասին: (Զեկ. Ա. Թամազյան) 10. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի համայնքի ավագանու 2023 թվականի հերթական նստաշրջանի նիստերի օրերը հաստատելու մասին: (Զեկ. Ա. Թամազյան) 11. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի համայնքի 2023 թվականի բյուջեն հաստատելու մասին: (Զեկ. Ա. Թամազյան) |