|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Ալավերդի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Ալավերդի համայնք ՀՀ Լոռիի մարզ, ք. Ալավերդի, (0253) 2-41-00, alaverdimunicipality@gmail.com |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
10 հուլիսի 2017 թվականի N 29-Ն |
ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 5-րդ կետով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ կետով, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 56-րդ հոդվածի 2-րդ մասով և հիմք ընդունելով «Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխությունը համայնքի ավագանին որոշում է՝ 1. Ալավերդի համայնքի 2017 թվականի բյուջեի եկամտային մասում, օրենքով սահմանված դեպքերում, համայնքային հիմնարկների կողմից առանց տեղական տուրքի գանձման մատուցվող ծառայությունների կամ կատարվող գործողությունների դիմաց ստացվող (գանձվող) այլ վճարների պլանը պակասեցնել 18165.0 հազ. դրամով (հ/հ 900265121112) և այդ գումարն ավելացնել այլ եկամուտներ բնագավառի վարչական գանձումներ բաժնի տեղական վճարներում: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
|
Կողմ -8 ԱԲԵԼՅԱՆ ԱՐՏՈՒՇ ԱՌԱՔԵԼՅԱՆ ԱՇՈՏ ԳԱԼՍՏՅԱՆ ԿԱՐԵՆ ԳԱՍՊԱՐՅԱՆ ԳԵՎՈՐԳ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ԱՐՄԵՆ ՆԱՍԻԲՅԱՆ ԱԼԻԿ ՍԱՀԱԿՅԱՆ ԿԱՐԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ ՆԱՐԵԿ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԿԱՐԵՆ ՓԱՐԵՄՈՒԶՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|