Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 21-րդ կետի դրույթներով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 48-րդ հոդվածի 3-րդ մասով, 66-րդ հոդվածի 4-րդ մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 5-րդ մասով, Ալավերդի համայնքի գլխավոր հատակագծին համապատասխան և հիմք ընդունելով Սամվել Բադալյանի դիմումը, գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման N 1197671 վկայականը, համայնքի ղեկավարի առաջարկությունը
համայնքի ավագանին որոշում է.
- Համայնքային սեփականություն համարվող, համայնք Ալավերդի, Ալավերդի քաղաքի կադաստրային քարտեզի 06-002-0010 ծածկագրից առանձնացվող արհեստանոցի զբաղեցրած՝ բնակավայրերի նպատակային նշանակության հասարակական կառուցապատման գործառնական նշանակության 0.0038 հա մակերեսով հողամասը գնման նախապատվության իրավունքով, 71353 /յոթանասունմեկ հազար երեք հարյուր հիսուներեք/ ՀՀ դրամ կադաստրային արժեքով, ուղղակի վաճառքի միջոցով, օտարել արհեստանոցի սեփականատեր հանդիսացող՝ Սամվել Մարտինի Բադալյանին:
- Հողամասը չի գտնվում Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում, այդ թվում` ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում և սպասարկման համար նախատեսված տարածքներում, հնագիտական, պատմամշակութային հուշարձանների պահպանության գոտիներում, բնապահպանական արժեք ներկայացնող հողամասերում, չեն հակասում քաղաքաշինական նորմերին և կանոններին, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
|