Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1918-Ն, 09.08.2007թ. N 1032-Ն և 02.04.2015թ. N 412-Ն որոշումներով, Հայաստանի Հանրապետության համայնքների ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի 22.06.2022թ. N 86 դրական եզրակացությունը`
Ալավերդի համայնքի ավագանին որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի համայնքի Կաճաճկուտ գյուղի վարչական տարածքում գտնվող, Արեն Վախթանգի Լալայանի և իր ընտանիքի կողմից 1998-2000թթ․ համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության այգում ինքնակամ կառուցված բնակելի տունը, իր օժանդակ շինություններով (ծածկագիր՝ 06-054-0115-0001), օրինակացնելու նպատակով, գյուղատնտեսական նշանակության հողերից 0.21455 հա մակերեսով այգին փոփոխել բնակավայրերի հողեր նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման հողեր գործառնական նշանակության: 2. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի համայնքի ղեկավարին՝ ձեռնարկել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից: |