Այսօր: Շաբաթ, 20 Ապրիլի 2024թ.
Ալավերդու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 159
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 30
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ԱՐԿԱԴԻ ԹԱՄԱԶՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Ալավերդի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2022 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 5-րդ կետով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 5-րդմասով` համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է. 

1.   Ալավերդի համայնքի 2022 թվականի բյուջեի մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1.1 Համայնքի բյուջեի եկամտային մասում նախատեսել պետական բյուջեից կապիտալ ծախսերի ֆինանսավորման նպատակային հատկացումների /սուբվենցիաներ/ պլան 285047.398 հազ. դրամ՝ հ/հ 900265121237: Նշված  գումարն ուղղել սուբվենցիոն ծրագրերով նախատեսված հետևյալ բնագավառներին.
1.1.1 Տնտեսական հարաբերություններ բնագավառի ճանապարհային տրանսպորտ բաժնի ծախսերն ավելացնել 52495.182 հազ. դրամով (բաժին 04, խումբ 5, դաս 1, ծրագիր 51, հ/հ 900262000996, հոդված 5113-52022.682 հազ. դրամ), տնտեսական  հարաբերությունների  գծով  հետազոտական և  նախագծային աշխատանքների ծախսերն ավելացնել 472.5 հազ. դրամով (բաժին 04, խումբ 8, դաս 5, ծրագիր 52, հ/հ 900262001226, հոդված 5134), ոռոգում բաժնի ծախսերն ավելացնել 36329.597 հազ. դրամով (բաժին 04, խումբ 2, դաս 4, ծրագիր 51,  հ/հ 900262001259, հոդված 5113).
1.1.2 Բնակարանային շինարարություն և կոմունալ ծառայություններ բնագավառի ջրամատակարարում բաժնի ծախսերն ավելացնել 52726.969 հազ. դրամով (բաժին 06, խումբ 3, դաս 1, ծրագիր 51, հ/հ 900262001242, հոդված 5113), բնակարանային շինարարություն և կոմունալ ծառայություններ այլ դասերին չպատկանող բաժնի ծախսերն ավելացնել
  140429.996  հազ. դրամով (բաժին 06, խումբ 6, դաս 1, ծրագիր 51, հ/հ 900262001085, հոդված 5113), բնակարանային շինարարություն և կոմունալ ծառայությունների գծով հետազոտական և նախագծային աշխատանքների պլանն ավելացնել 3065.654 հազ դրամով (բաժին 06, խումբ 5, դաս 1, ծրագիր 51, հ/հ 900262001093, հոդված 5134):
1.2 Համայնքի ֆոնդային բյուջեի  եկամտային մասում 
պետական բյուջեից կապիտալ ծախսերի ֆինանսավորման նպատակային հատկացումների (սուբվենցիաներ) պլանը`  հ/հ 900265122334,   ավելացնել   9600.0 հազ. դրամով և նշված գումարն ուղղել սուբվենցիոն ծրագրերով նախատեսված հետևյալ բնագավառին՝ բնակարանային շինարարություն և կոմունալ  ծառայություն՝ ջրամատակարարում բաժին (բաժին 06, խումբ 3, դաս 1, ծրագիր 51, հ/հ 900262000954, հոդված 5113):
1.3 Համայնքի ֆոնդային բյուջեի եկամտային մասում
պետական բյուջեից կապիտալ ծախսերի ֆինանսավորման նպատակային հատկացումների (սուբվենցիաներ) պլանը՝ հ/հ 900265002395, ավելացնել 160266.8 հազ. դրամով և նշված գումարն ուղղել սուբվենցիոն ծրագրերով նախատեսված հետևյալ բնագավառին՝ տնտեսական հարաբերություններ ճանապարհային տրանսպորտ բաժին (բաժին 04, խումբ 5, դաս 1, ծրագիր 51, հ/հ 900262001200, հոդված 5113):
1.4
  Համայնքի ֆոնդային բյուջեի եկամտային մասում պետական բյուջեից կապիտալ ծախսերի ֆինանսավորման նպատակային հատկացումների (սուբվենցիաներ) պլանը՝  հ/հ 900265139122,   ավելացնել   71116.0 հազ. դրամով, և նշված գումարն ուղղել սուբվենցիոն ծրագրերով նախատեսված հետևյալ բնագավառին՝ տնտեսական հարաբերություններ ճանապարհային տրանսպորտ բաժին (բաժին 04, խումբ 5, դաս 1, ծրագիր 51, հ/հ 900262001119, հոդված 5112):
1.5
Բնակարանային շինարարություն և կոմունալ ծառայություններ բնագավառի ջրամատակարարում բաժնի ծախսերն ավելացնել 10687.0 հազ. դրամով (բաժին 06, խումբ 3, դաս 1, ծրագիր 51, հ/հ 900262000509, հոդված 5113-10647.0 հազ. դրամ, հոդված 4213 - 40.0 հազ. դրամ): 
1.6
Տնտեսական հարաբերություններ բնագավառի   ոռոգում բաժնի ծախսերը պակասեցնել 7762.5 հազ. դրամով (բաժին 04, խումբ 2, դաս 4, ծրագիր 51, հ/հ 900262000905, հոդված 5113),  ճանապարհային տրանսպորտ բաժնի ծախսերը պակասեցնել 2884.5 հազ. դրամով (բաժին 04, խումբ 5, դաս 1, ծրագիր 51, հ/հ 900262504021, հոդված 5113):
1.7 
Ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ բնագավառի օրենսդիր և գործադիր մարմինների պետական կառավարման բաժնի  (բաժին 01, խումբ 1, դաս 1, ծրագիր 51, հ/հ 900262161038, հոդված 4111-ում նախատեսված ծախսերն ավելացնել 8500.0 հազ. դրամով, հոդված 4212-ում նախատեսված ծախսերն ավելացնել 300.0 հազ. դրամով, հոդված 4213-ում նախատեսված ծախսերը պակասեցնել 40.0 հազ. դրամով, հոդված 4221-ում նախատեսված ծախսերը պակասեցնել 300.0 հազ. դրամով):
1.8  
Ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ բնագավառի օրենսդիր և գործադիր մարմինների պետական կառավարման բաժնի (բաժին 01, խումբ 1, դաս 1, ծրագիր 51, հ/հ 900262179030, հոդված 4111-ում նախատեսված ծախսերն ավելացնել 5739.0 հազ. դրամով, հոդված 4112-ում նախատեսված ծախսերը պակասեցնել 1139.0 հազ. դրամով, հոդված 4212-ում նախատեսված ծախսերը պակասեցնել 1000.0 հազ, դրամով, հոդված 4221-ում նախատեսված ծախսերը պակասեցնել 200.0 հազ. դրամով):
1.9
Հանգիստ, մշակույթ և կրոն բնագավառի այլ մշակութային կազմակերպություններ բաժնի (բաժին 08, խումբ 2, դաս 4, ծրագիր 51, հ/հ 900262139125, հոդված 4241-ում նախատեսված ծախսերը պակասեցնել 3000.0 հազ. դրամով, հոդված 4819-ում նախատեսված ծախսերը պակասեցնել 400.0 հազ. դրամով):
1.10
Վարչական իրավախախտումների համար տեղական ինքնակառավարման մարմինների կողմից պատասխանատվության միջոցների կիրառումից եկամուտների՝ h/h 900265122169, պլանն ավելացնել 1550.0 հազ. դրամով, ավելացված 1550.0 հազ. դրամն ուղղել բաժին 01, խումբ 1, դաս 1, ծրագիր 51, հ/հ 900262162036, հոդված 4213:
2. 
Ալավերդի համայնքի 2022 թվականի պահուստային ֆոնդը պակասեցնել 8500.0 հազ. դրամով (բաժին 11, խումբ 1, դաս 2, ծրագիր 51, հ/հ 900262577027, հոդված 4891): 
3.  Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:  


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԱՐԿԱԴԻ ԹԱՄԱԶՅԱՆ


Նախագիծ կազմող ՎԱՀԵ ՊԱՊԻՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Լոռու մարզ, ք.Ալավերդի, Զ.Անդրանիկի 8/1
(0253) 2-41-00
alaverdimunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53764670@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner