Այսօր: Երկուշաբթի, 7 Հոկտեմբերի 2024թ.
Ալավերդու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 6
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 109-Ա
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ԴԱՎԻԹ ՂՈՒՄԱՇՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Ալավերդի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2024 թվականի N_
ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ՔԱՐՏԵԶԻ 06-002-0038-0234 ԾԱԾԿԱԳՐՈՎ, 0.0047 ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍՆ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ՄԻՋՈՑՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղականինքնակառավարմանմասին» ՀայաստանիՀանրապետությանօրենքի 18-րդհոդվածի 21-րդկետիդրույթներով, ՀայաստանիՀանրապետությանհողայինօրենսգրքի48-րդ հոդվածի 3-րդ մասով, 63-րդհոդվածի 2-րդմասով,66-րդ հոդվածի 1-ին կետի 4) մասով, ՀայաստանիՀանրապետության քաղաքացիական օրենսգրքի 612-րդ հոդվածով, 624-րդ հոդվածի 2-րդ կետով և 466-րդ հոդվածի 1-ին կետով, «Նորմատիվիրավականակտերիմասին» ՀայաստանիՀանրապետությանօրենքի 23-րդհոդվածի 5-րդմասով, ԱլավերդիհամայնքիգլխավորհատակագծինհամապատասխանևհիմքընդունելովԿարեն Սերգեյի Փարեմուզյանի դիմումը, վարձակալության իրավունքի N 11092024-06-0027 վկայականը, 02.02.2005թ. կնքված հողամասի վարձակալության պայմանագիրը, համայնքիղեկավարիառաջարկությունը` համայնքի ավագանին   որոշումէ. 

  1. Տալ համաձայնություն լուծելու Կարեն Սերգեյի Փարեմուզյանին վարձակալության իրավունքով պատկանող՝ համայնք Ալավերդի, Ալավերդի քաղաքի Սայաթ-Նովա 14 շենքի հարավ-արևմտյան մասում գտնվող, կադաստրային քարտեզի 06-002-0038-0234 ծածկագրով, բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 0.0047 հա մակերեսով հողամասի նկատմամբ վարձակալության իրավունքի պայմանագիրը:
  2. Համայնքային սեփականություն հանդիսացող, համայնք Ալավերդի, Ալավերդի քաղաքի Սայաթ-Նովա 14 շենքի հարավ-արևմտյան մասում գտնվող, կադաստրային քարտեզի 06-002-0038-0234 ծածկագրով, ավտոտնակով ծանրաբեռնված բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 0.0047 հա մակերեսով հողամասը գնման նախապատվության իրավունքով, 88252 /ութսունութ հազար երկու հարյուր հիսուներկու/ ՀՀ դրամ կադաստրային արժեքով, ուղղակի վաճառքի միջոցով, օտարել ավտոտնակի սեփականատեր հանդիսացող՝ Կարեն Սերգեյի Փարեմուզյանին:
  3. Հողամասը չի գտնվում  Հայաստանի Հանրապետության  Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում, այդ թվում`  ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում և սպասարկման համար նախատեսված տարածքներում,  հնագիտական, պատմամշակութային հուշարձանների պահպանության գոտիներում,  բնապահպանական արժեք ներկայացնող հողամասերում, չեն  հակասում քաղաքաշինական նորմերին և կանոններին, չի առաջացնում  հարկադիր  սերվիտուտ  պահանջելու  իրավունք:

4.    Առաջարկել Ալավերդի համայնքի ղեկավարին՝ Կարեն Սերգեյի Փարեմուզյանի հետ կնքել հողամասի առք ու վաճառքի պայմանագիր:

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 


 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԴԱՎԻԹ ՂՈՒՄԱՇՅԱՆ


Նախագիծ կազմող ԼԻԱՆԱ ԿՈՍՏԱՆԴՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(1.62 Մբ)
(396.78 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Լոռու մարզ, ք.Ալավերդի, Զ.Անդրանիկի 8/1
(0253) 2-41-00
alaverdimunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53764670@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner