Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով՝
համայնքի ավագանին որոշում է.
1. Ալավերդի համայնքի ավագանու 2023 թվականի փետրվարի 15-ի «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի համայնքի ավագանու մշտական գործող հանձնաժողովներ ստեղծելու և հանձնաժողովների անհատական կազմերը հաստատելու մասին» N 3-Ա որոշման 1-ին կետում կատարել փոփոխություն՝ որոշման հավելված 1-ի առաջին կետում՝ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի համայնքի ավագանու ֆինանասավարկային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում Արթուր Վարդումյանի փոխարեն ընդգրկել Արթուր Դավթյանին: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը: |