Այսօր: Ուրբաթ, 29 Մարտի 2024թ.
Ալավերդու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 107
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշումներ N 18-Ն
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Ալավերդի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Ալավերդի համայնք
ՀՀ Լոռիի մարզ, ք. Ալավերդի, (0253) 2-41-00, alaverdimunicipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

23 հունիսի 2017 թվականի N 18-Ն

ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 5-րդ կետով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ կետով, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 56-րդ հոդվածի 2-րդ մասով համայնքի ավագանին որոշում է`

  1. Ալավերդի համայնքի  2017 թվականի բյուջեի պահուստային ֆոնդից պակասեցնել 5665.0  հազ. դրամ  (բաժին 11, խումբ 1, դաս 2, ծրագիր 51, հ/հ 900262577027, հոդված 4891) և այն հատկացնել հետևյալ ուղղություններով.
  • Հանգիստ, մշակույթ և կրոն բնագավառի, մշակույթի տների և ակումբների դրամաշնորհի ծախսերն ավելացնել 3155.0 հազ. դրամով (բաժին 08, խումբ 2, դաս 3, ծրագիր 51, հ/հ 900262229033, հոդված 4637):

  • Ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ բնագավառի ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ այլ դասերին չպատկանող կոմունալ ծառայությունների ծախսերն ավելացնել 200.0 հազ. դրամով /դեռատիզացիա/ (բաժին 01, խումբ 6, դաս 1, ծրագիր 51, հ/հ 900262121057, հոդված 4213): Նույն բնագավառի օրենսդիր և գործադիր մարմինների պետական կառավարման տեղեկատվական ծառայությունների ծախսերն ավելացնել 50.0 հազ. դրամով (բաժին 01, խումբ 1, դաս 1, ծրագիր 51, հ/հ 900262161038, հոդված 4234), ներկայացուցչական ծախսերն ավելացնել 700.0 հազ. դրամով՝ հոդված 4237: 

  • Տնտեսական հարաբերություններ բնագավառի ճանապարհային տրանսպորտի հատուկ նպատակային այլ նյութերի ծախսերն ավելացնել 220.0 հազ. դրամով (բաժին 04, խումբ 5, դաս 1, ծրագիր 51, հ/հ 900262504021, հոդված 4269):

  • Սոցիալական պաշտպանություն բնագավառի սոցիալական պաշտպանությանը տրամադրվող օժանդակ ծառայությունների (այլ դասերին չպատկանող) նվիրատվություններ այլ շահույթ չհետապնդող կազմակերպություններիծախսերն ավելացնել 1000.0 հազ. դրամով /Առաքելություն Հայաստան ԲՀԿ/ (բաժին 10, խումբ 9, դաս 2, ծրագիր 51, հ/հ 900262121198, հոդված 4819):

  • Կրթության բնագավառի արտադպրոցական դաստիարակության դրամաշնորհի ծախսերն ավելացնել 60.0 հազ. դրամով (բաժին 09, խումբ 5, դաս 1, ծրագիր 51, հ/հ 900262121297, հոդված 4637)՝ «Ալավերդու մանկական արվեստի դպրոց» ՀՈԱԿ: Նույն բնագավառի նախադպրոցական կրթության դրամաշնորհի ծախսերն ավելացնել 280.0 հազ. դրամով (բաժին 09, խումբ 1, դաս 1, ծրագիր 51, հ/հ 900262121289, հոդված 4637)` «Ալավերդու քաղաքային համայնքի թիվ 6 նախադպրոցական ուսումնական հաստատություն» ՀՈԱԿ: 

2. Ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ բնագավառի օրենսդիր և գործադիր մարմինների պետական կառավարման մեքենասարքավորումների ընթացիկ նորոգման և պահպանման ծախսերը պակասեցնել 300.0 հազ. դրամով  (բաժին 01, խումբ 1, դաս 1, ծրագիր 51, հ/հ 900262161038, հոդված 4252) և այդ գումարն ավելացնել նույն բնագավառի տրանսպորտային նյութերի ծախսերին՝ հոդված 4264:

3. Հանգիստ, մշակույթ և սպորտ բնագավառի մասսայական միջոցառումների հատուկ նպատակային այլ նյութերի ծախսերը պակասեցնել 130.0 հազ. դրամով (բաժին 08, խումբ 2, դաս 4, ծրագիր 51, հ/հ 900262121123, հոդված 4269) և այդ գումարն ավելացնել ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ բնագավառի օրենսդիր և գործադիր մարմինների պետական կառավարման տեղեկատվական ծառայությունների ծախսերին (բաժին 01, խումբ 1, դաս 1, ծրագիր 51,  հ/հ 900262161038, հոդված 4234):

4. Ալավերդի համայնքի 2017 թվականի բյուջեի եկամտային մասում օրենքով սահմանված դեպքերում համայնքային հիմնարկների կողմից առանց տեղական տուրքի գանձման մատուցվող ծառայությունների կամ կատարվող գործողությունների դիմաց ստացվող (գանձվող) այլ վճարների պլանն ավելացնել 18165.0 հազ. դրամով (հ/հ 900265121112) և բյուջեի ծախսային մասում կրթություն բնագավառի նախադպրոցական կրթության դրամաշնորհի ծախսերն ավելացնել 18165.0 հազ. դրամով (բաժին 09, խումբ 1, դաս 1, ծրագիր 51, հ/հ 900262121289, հոդված 4637). որից՝ 

  1. «Ալավերդու քաղաքային համայնքի թիվ 1 նախադպրոցական ուսումնական հաստատություն» ՀՈԱԿ - 2100.0 հազ. դրամ

  2. «Ալավերդու քաղաքային համայնքի թիվ 2 նախադպրոցական ուսումնական հաստատություն» ՀՈԱԿ - 5250.0 հազ. դրամ

  3. «Ալավերդու քաղաքային համայնքի թիվ 3 նախադպրոցական ուսումնական հաստատություն» ՀՈԱԿ - 980.0  հազ. դրամ

  4. «Ալավերդու քաղաքային համայնքի թիվ 4 նախադպրոցական ուսումնական հաստատություն» ՀՈԱԿ - 4200.0 հազ. դրամ

  5. «Ալավերդու քաղաքային համայնքի թիվ 5 նախադպրոցական ուսումնական հաստատություն» ՀՈԱԿ - 735.0հազ. դրամ

  6. «Ալավերդու քաղաքային համայնքի թիվ 6 նախադպրոցական ուսումնական հաստատություն» ՀՈԱԿ - 4900.0 հազ. դրամ

5. Ալավերդի համայնքի բյուջեի եկամտային մասում օրենքով և իրավական այլ ակտերով սահմանված՝ համայնքի բյուջե մուտքագրման եթակա այլ եկամուտների պլանն ավելացնել 50.0 հազ. դրամով (հ/հ 900265121203) և բյուջեի ծախսային մասում ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ բնագավառի օրենսդիր և գործադիր մարմինների պետական կառավարման կոմունալ ծառայությունների ծախսերն ավելացնել 50.0 հազ. դրամով (բաժին 01, խումբ 1, դաս 1, ծրագիր 51,  հ/հ 900262161038, հոդված 4213):

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:


Կողմ -8

ԱՌԱՔԵԼՅԱՆ ԱՇՈՏ

ԳԱՍՊԱՐՅԱՆ ԳԵՎՈՐԳ

ԽԱՉԱՏՐՅԱՆ ԱՐԱՄ

ՄԵՋԼՈՒՄՅԱՆ ՍՈՆԱ

ՆԱՍԻԲՅԱՆ ԱԼԻԿ

ՈՒԼԻԽԱՆՅԱՆ ՌՈՒԲԵՆ

ՍԱՀԱԿՅԱՆ ԿԱՐԵՆ

ՍԱՀԱԿՅԱՆ ՆԱՐԵԿ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԿԱՐԵՆ ՓԱՐԵՄՈՒԶՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Լոռու մարզ, ք.Ալավերդի, Զ.Անդրանիկի 8/1
(0253) 2-41-00
alaverdimunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53764670@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner