Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ, 43-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 18.05.2006թ. N 912-Ն որոշման 34-րդ, 35-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության 19.11.2019թ. 225-Ն օրենքով, Հայաստանի Հանրապետության կառավարության 04.06.2020թ. N 1023-Ն որոշումով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի 23.11.2022թ N 78-Ա որոշումը, սեփականության իրավունքի N 30112022-06-0079 վկայականը, վճարման անդորրագրերը և հաշվի առնելով, որ Էմմա Պետրոսյանն ընդունել է ավտոտնակը և սպասարկման համար զբաղեցրած հողամասն ուղղակի վաճառքով ձեռք բերելու գնման նախապատվության առաջարկությունը, վճարել է օրինականացման համար սահմանված վճարները, քաղաքաշինության, գյուղատնտեսության և բնապահպանության բաժնի առաջարկությունը որոշում եմ՝
1.Համայնք Ալավերդի, քաղաք Ալավերդի, Դեբեդ թաղամաս, 98 ավտոտնակ հասցեում գտնվող, համայնքի ղեկավարի 23.11.2022թ N 78-Ա որոշումով համայնքային սեփականություն ճանաչված և օրինականացված, 17.8 քմ արտաքին մակերեսով (15.8 քմ ներքին մակերեսով) ավտոտնակը՝ 18298 (տասնութ հազար երկու հարյուր իննսունութ) դրամ արժեքով և սպասարկման համար զբաղեցրած 0.00178 հա մակերեսով հողամասը՝ 14098 (տասնչորս հազար իննսունութ) դրամ կադաստրային արժեքով, ուղղակի վաճառքով, օտարել Էմմա Պետրոսյանին:
2.Որոշումն ուժի մեջ է մտնում ավտոտնակի և զբաղեցրած հողամասի առք ու վաճառքի պայմանագիր կնքելու պահից: