Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 48.1-րդ և 60-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 204.1-րդ հոդվածով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը
համայնքի ավագանին որոշում է.
1. Համայնք Ալավերդի, քաղաք Ալավերդի, Զորավար Անդրանիկ փողոց, 210 հասցեում գտնվող, 0.00289 հա մակերեսով հողամասը (ծածկագիր՝ 06-002-0038-0251), կառուցապատման իրավունքով, 99 տարի ժամկետով՝ տարեկան 15000 (տասնհինգ հազար) դրամ արժեքով, տրամադրել Դոնարա Հարությունի Նորեկյանին: 2. Հողամասն ընդգրկված է Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում: 3. Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման: 4. Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից: |