Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 45-րդ հոդվածի առաջին մասի 2-րդ կետի,«Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի , Ալավերդի համայնքի ավագանու 2022 թվականի նոյեմբերի 22-ի «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՄԱՐ ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» N 27-Ն որոշման և հիմք ընդունելով Ալավերդի քաղաքի «ԿԱՐԵԿ» ՍՊԸ-ի տնօրեն Ս. Սիմոնյանի 20.01.2023թ. դիմումը.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.
1. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի համայնքի Ալավերդի քաղաքի Երևանյան խճուղի 4/15 հասցեում գտնվող « ԿԱՐԵԿ » ՍՊԸ-ին տրամադրել սեղմված բնական գազի վաճառքի համար թիվ 08 թույլտվությունը:
2. ՀՀ Լոռու մարզի Ալավերդի համայնքի ավագանու որոշմամբ սահմանված կարգով « ԿԱՐԵԿ » ՍՊԸ-ից գանձել տեղական տուրք 200000 ( երկու հարյուր հազար ) ՀՀ դրամ:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից: