|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Ալավերդի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Ալավերդի համայնք ՀՀ Լոռիի մարզ, ք. Ալավերդի, (0253) 2-41-00, alaverdimunicipality@gmail.com |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
28 հուլիսի 2025 թվականի N 124-Ա |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԹԵՂՈՒՏ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 42-րդ կետի դրույթներով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ , 481-րդ հոդվածներով, 59-րդ հոդվածի 5-րդ կետով, 60-րդ և 74-րդ հոդվածներով, 76-րդ հոդվածի 5-րդ մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 5-րդ մասով, ՀՀ կառավարության 14.01.2010թ. «Հայաստանի Հանրապետության համայնքների վարչական սահմաններում ընդգրկվածպետական սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման, անհատույց (մշտական) օգտագործման , վարձակալության և կառուցապատման իրավունքով տրամադրման կարգը հաստատելու մասին » N 16-Ն որոշմամբ սահմանված կարգով, Հայաստանի Հանրապետության կառավարության 12.04.2001թ. N 286 որոշման կարգի 141 կետով և46.2 կետի ե) ենթակետով,Ալավերդիհամայնքիգլխավորհատակագծինհամապատասխանևհիմքընդունելով պետական սեփականության իրավունքի N 24032021-06-0043 վկայականը, «Մայնովա Սոլյուշնս» ՍՊ ընկերության տնօրեն՝ Ռ. Մելիքջանյանի կողմից 03/06/2025 թ. ներկայացված գրությունը, ՀՀ Լոռու մարզի Ալավերդու համայնքապետարանում 13/06/2025 թվականին իրականացված քննարկման արձանագրությունը, համայնքի ղեկավարի առաջարկությունը` համայնքի ավագանին որոշումէ.
- Տալ համաձայնություն Ալավերդի համայնքի գյուղ Թեղուտ, 2-րդ թաղամաս 55/1 հասցեում գտնվող, Հայաստանի Հանրապետության սեփականություն հանդիսացող, կադաստրային 06-037-0321-0006 ծածկագրով, 6.35708 հա մակերեսով արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության, արդյունաբերական օբյեկտների հողամասը 5 (հինգ) տարի ժամկետով, տարեկան 1 000 000 (մեկ միլիոն) ՀՀ դրամ վարձավճարով, կառուցապատման իրավունքով, առանց մրցույթի «Մայնովա Սոլյուշնս» ՍՊ ընկերությանը տրամադրելուն:
- Հողամասը գտնվում է Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում:
3. Առաջարկել Ալավերդի համայնքի ղեկավարին՝ պատրաստել հողաշինարարական գործ և ներկայացնել մարզպետին:
4. Դրական եզրակացության դեպքում ապահովել կառուցապատման իրավունքի պայմանագրի կնքման գործաընթացը «Մայնովա Սոլյուշնս» ՍՊԸ-ի հետ։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
|
Կողմ -15 ԳԵՎՈՐԳՅԱՆ ԱՐՏԱԿ ԴԱԼԼԱՔՅԱՆ ԱՐԵՆ ԶԱԽԱՐՈՎ ՍԻՄՈՆ ԷԼԲԱԿՅԱՆ ՍԱՄՎԵԼ ԹԱԹՈՒԽԱՇՎԻԼԻ ՖԼՈՐԱ ԹՈՐՈՍՅԱՆ ՆԱՐԻՆԵ ԽԱՆԴԱՄԻՐՅԱՆ ԱՐԱՄԱՅԻՍ ՀԱԽՎԵՐԴՅԱՆ ՀՐԱՆՏ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ ՀԱՅԿ ՁԱՎԱՐՅԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՂՈՒԼՅԱՆ ՀԱՄԼԵՏ ՂՈՒՄԱՇՅԱՆ ԴԱՎԻԹ ՄԱՐԳԱՐՅԱՆ ՄԿՐՏԻՉ ՍԱՐԳՍՅԱՆ ԴԱՎԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ ԼՈՐԱ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՁԱՎԱՐՅԱՆ
|
| Կից փաստաթղթեր՝ |
 |
(1.46 Մբ)
|
|
|
|
|
| Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|