Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 24) ենթակետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով, հիմք ընդունելով Վիլեն Մուրադյանի դիմումը, ինչպես նաև այն փաստը, որ սեփականատերերը շարունակել են վճարել հարկային պարտավորությունները՝
որոշում եմ.
1. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդու քաղաքապետի՝ 07.09.2012թ. «ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԸ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» N 211-Ա որոշումը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից: