Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածով, հիմք ընդունելով Ալավերդու համայնքապետարանի սոցիալական հարցերի հանձնաժողովի 21.06.2018թ. N 6, 10.07.2018թ. N 7, 23.07.2018թ. N 8 եզրակացությունները և համայնքի ղեկավարի` համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է. 1. Բավարարել համայնքի բնակիչների դիմումները և Ալավերդի համայնքի բյուջեից նրանց ընտանիքներին հատկացնել սոցիալական օգնություն՝ համաձայն հավելվածի: 2. Համայնքի ղեկավարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո, 10-օրյա ժամկետում, բնակիչներին վճարել հատկացված գումարները: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից:
|