31.03.24
Բարի գալուստ Ալավերդու համայնքապետարանի պաշտոնական կայքէջ․
|
Հարգելի՛ այցելու, Այս կայքէջը հնարավորություն է տալիս ծանոթանալ համայնքում կատարվող աշխատանքներին, իրադարձություններին, զարգացման ծրագրերին, համայնքի պատմությանը, ինչպես նաև կատարել որոշակի գործառույթներ՝ առանց համայնքապետարան այցելելու։ Հույս եմ հայտնում, որ կայքէջում կավելանա բնակիչների ակտիվությունը, կհնչեն առաջարկներ, որոնք հաստատապես կնպաստեն ՏԻՄ-հասարակություն շղթայի ամրապնդմանն ու համայնքի զարգացմանը։
|
|
22.03.24
Աջակցություն Ալավերդի քաղաքի տարեց տղամարդկանց
|
«Կամրջակ» Սոցիալ Բարեգործական ՀԿ-ի նախագահ Մարիա Գորիսի և Ալավերդու համայնքապետարանի համագործակցությամբ, Ալավերդի քաղաքի շուրջ 70 միայնակ և/կամ անապահով տարեց տղամարդկանց տրամադրվեց աջակցություն։ Ծրագրի արդյունքում ՀԿ-ի կողմից սահմանված չափորոշիչներին համապատասխան տղամարդկանց տրամադրվել են կոշիկներ։
|
|
22.03.24
Շարունակվում են այցելությունները՝ համայնքային ոչ առևտրային
|
Համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Հարություն Ձավարյանը, կրթության, մշակույթի, սպորտի և երիտասարդության, առողջապահության հարցերի բաժնի առաջատար մասնագետ Աստղիկ Ամիրբեկյանը այցելել են համայնքի Ճոճկան բնակավայրի մանկախպպարտեզ, մշակույթի տուն և Ախթալայի մանկապարտեզ:
Այցի ընթացքում ծանոթացել են մանկապարտեզների շենքային պայմաններին, ծանոթացել կրթական ծրագրերին, զրուցել աշխատակիցների հետ, քննարկել խնդիրների լուծման տարբերակներ: Ճոճկանի մշակույթի տանը ծանոթացել են շենքի կառուցվածքին, գործող խմաբկներին և քննարկել նոր ստեղծագործական խմբակներ բացելու հնարավորությանն ու անհրաժեշտությանն ուղղված հարցեր:
|
|
21.03.24
Ֆոկուս-խմբային քննարկումներ՝ «Երիտասարդ օրակարգ» ծրագրի շրջանակներում
|
Ալավերդու մի խումբ ակտիվ երիտասարդներ ներգրավված են ՀՀ Լոռու մարզի Ալավերդի համայնքի երիտասարդների կարիքների գնահատման և առաջնայնությունների սահմանման գործընթացում, ինչի նպատակով վարում են ֆոկուս-խմբային քննարկումներ տարբեր սոցիալական խմբերի ներկայացուցիչների հետ։ Մարտի 19-ին և 21-ին ֆոկուս-խմբային քննարկումներ են իրականացվել նաև Ալավերդի համայնքի բնակավայրերի վարչական ղեկավարների և Ալավերդու համայնքապետարանի աշխատակիցների հետ։Ֆոկուս-խմբային քննարկումներն իրականացվում են «Երիտասարդ օրակարգ» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է Համայնքային Համախմբամն և Աջակցության Կեոնտրոն ՀԿ կողմից, և «Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի մաս է կազմում։«Երիտասարդ ...
Մանրամասն |
|
21.03.24
Օգնություններ Արցախից բռնի տարհանված ընտանիքներին
|
Փաթեթները հատկացվել են ՄԱԿ-ի պարենի համաշխարհային ծրագրի շրջանակներում:
|
|
20.03.24
Կայացավ «Սպորտլանդիա» մարզական միջոցառման համայնքային փուլը
|
Մարտի 18-ին և 19-ին «Ալավերդու քաղաքային համայնքի Օլեգ Գորբունովի անվան մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ-ի մարզադահլիճում կայացավ «Սպորտլանդիա» մարզական միջոցառում համայնքի հանրակրթական դպրոցների՝ 1-3-րդ և 4-6-րդ դասարանների աշակերտների միջև:1-3-րդ դասարանցիների մրցույթին մասնակցել է համայնքի 5 դպրոց, իսկ 4-6-րդ դասարանցիների մրցույթին՝ համայնքի 6 դպրոց:Երկու տարիքային խմբերի մրցաշարին էլ 1-ին հորիզոնականը զբաղեցրել է Ալավերդու Հովհաննես Թումանյանի անվան թիվ 2 հիմնական դպրոցը, 2-րդ հորիզոնականը՝ Ալավերդու թիվ 12 հիմնական դպրոցը: 1-3-րդ դասարանցիների մրցույթին 3-րդ հորիզոնականը զբաղեցրել է Հաղպատի միջնակարգ դպրոցի, իսկ 4-6-րդ դասարանցիների մրցույթին՝ Ալավերդու ...
Մանրամասն |
|
20.03.24
Կայացավ «Գարուն» խորագրով ցուցահանդեսի բացման արարողությունը
|
Մարտի 19-ին Հայաստանի ազգային պատկերասրահի Ալավերդու մասնաճյուղում բացվեց «Գարուն» խորագրով ցուցահանդես` նվիրված մայրության և գեղեցկության միամսյակին։ Ցուցահանդեսը կազմակերպվել է Հայաստանի նկարիչների միության Ալավերդու մասնաճյուղի կողմից։Ցուցահանդեսին ներկայացված էին Վարդան Վարդանյանի` գրաֆիկական, դիմանկարների և Մարգարիտա Վերանյանի` հայկական տարազների, բատիկայի ու դեկորատիվ ձևավորման աշխատանքները։Պատկերասրահի տնօրեն Ռաֆայել Ջավախյանը ողջույնի խոսքից հետո Վ․Վարդանյանին և Մ․ Վերանյանին հանձնեց հավաստագրեր՝ առ այն, որ նրանք մասնակցել են ՀԱՊ Ալավերդու մասնաճյուղում կազմակերպված համատեղ ցուցահանդեսին։Ցուցահանդեսին ներկա էին Ալավերդի համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Հարություն Ձավարյանը, ...
Մանրամասն |
|
19.03.24
Շարունակվում են այցելությունները համայնքի տարբեր բնակավայրեր և ՀՈԱԿ-ներ։
|
Շարունակվում են այցելությունները համայնքի տարբեր բնակավայրեր և ՀՈԱԿ-ներ։ Այս անգամ համայնքի ղեկավար Դավիթ Ղումաշյանը, համայնքի ղեկավարի տեղակալ Արթուր Շախկուլյանը և կրթության, մշակույթի, սպորտի և երիտասարդության, առողջապահության հարցերի բաժնի առաջատար մասնագետ Աստղիկ Ամիրբեկյանը այցելել են Ալավերդի քաղաքի թիվ 1, թիվ 2 և թիվ 3 մանկապարտեզներ։ Համայնքի ղեկավարը ծանոթացել է մանկապարտեզների շենքային պայմաններին, զրուցել է աշխատակիցների հետ, ծանոթացել կրթական ծրագրերին: Համայնքային մանկապարտեզներում անակնկալ այցերը լինելու են շարունակական:
|
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |