Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ, 42-րդ հոդվածներով, «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքով, «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի» 51-54-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով Հայաստանի Հանրապետության կառավարության 29․12․2005 թ. N 2387-Ն որոշումով և Հայաստանի Հանրապետւթյան կադաստրի կոմիտեի ղեկավարի 2021 թվականի մայիսի 10-ի «Անշարժ գույքի հասցեավորման հայտի ձևը սահմանելու մասին» N 104-Լ հրամանով, հիմք ընդունելով քաղաքացի՝ Արման Հարությունի Երիցյանի դիմումը, անձնագրերի պատճենները, 03.04.2025թ. ժառանգական գույքն ընդունելու փաստը հաստատելու մասին նոտարի N 3791 որոշումը, 03․04․2025թ․ թիվ 3792 ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը, 14․03․1989թ․ տրված տեխնիկական անձնագիրը, Ալավերդի համայնքի ղեկավարի 12․05․2025թ․ N 779 որոշումը, «ՏՍ-ՌԻԵԼԹԻ» ՍՊ ընկերության կողմից կազմված շինության և հողամասի հատակագծերը՝ որոշում եմ.
1. Ուժը կորցրած ճանաչել Ալավերդի համայնքի ղեկավարի 12.05.2025թ. «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԱՆԱՀԻՆ ԳՅՈՒՂԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ, ԿԱԴԱՏՐԱՅԻՆ ՔԱՐՏԵԶԻ 06-002-0102-0012 ԳՐԱՆՑՎԱԾ ՀՈՂԱՄԱՍԻՆ ԵՎ ՀՈՂԱՄԱՍՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆԸ ՓՈՍՏԱՅԻՆ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» N 779-Ա որոշումը։
2. Վերականգնել Հրանտ Անդրանիկի Երիցյանին (14․09․1941թ․) և Արման Հարությունի Երիցյանին (22․06․1975թ․) ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող, Ալավերդի համայնքի, Սանահին գյուղի վարչական տարածքում գտնվող, կադաստրային քարտեզի 06-002-0102-0012 ծածկագրով 0․1385 հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի հողհատկացման հիմքերը, սեփականության իրավունքը:
3. Նշված հողամասում գտնվող, այլ անձանց իրավունքները և օրենքով պահանջվող շահերը չխախտող, առանց քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումների իրականացրած և հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք չառաջացնող՝ 1950 թվականին կառուցված բնակելի տունը, Հայաստանի Հանրապետության 50-Ն օրենքով համարել Հրանտ Անդրանիկի Երիցյանի (14․09․1941թ․) և Արման Հարությունի Երիցյանի (22․06․1975թ․) ընդհանուր բաժնային սեփականությունը:
4. Ելնելով հասցեավորման օբյեկտի տեղակայման դիրքից և այլ հասցեավորման օբյեկտների նկատմամբ նրա տեղակայման առավելագույն համապատասխանությունից, Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի համայնքի Սանահին գյուղի վարչական տարածքում գտնվող, կադաստրային քարտեզի 06-002-0102-0012 ծածկագրով, բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 0․1385 հա մակերեսով հողամասին և բնակելի տանը տրամադրել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզ, համայնք Ալավերդի, գյուղ Սանահին, 2-րդ փողոց, 7/1 փոստային հասցեն։
5. Անշարժ գույքի զբաղեցրած հողամասը չի գտնվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում:
6. Սույն որոշման առաջին կետով սահմանված անշարժ գույքի սահմանները որոշվում են որակավորված անձի կողմից կազմված և համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծով և այն հանդիսանում է սույն որոշման բաղկացուցիչ և անբաժանելի մասը:
7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից: