Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 42-րդ կետով, հաշվի առնելով «Էլեկտրամատակարարման հուսալիություն» ծրագրի շրջանակներում «Նոյեմբերյան» և «Լալվար» 110 կՎ ԷՀՕԳ փոխարինման՝ բարձրավոլտ էլեկտրական հենասյուների տեղակայման և սպասարկման նպատակով Ալավերդի համայնքի վարչական սահմաններում գտնվող հողամասերի նպատակային և գործառնական նշանակությունները փոփոխելու անհրաժեշտությունը, ինչպես նաև հիմք ընդունելով ՀՀ վարչապետի 2001թ. օգոստոսի 13-ի թիվ 599 որոշմամբ ստեղծված «Հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաների համաձայնեցման միջգերատեսչական հանձնաժողովի» 14.03.2023թ. N 24 եզրակացությունը՝
Ալավերդի համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է՝
1. ՀՀ Լոռու մարզի Ալավերդի համայնքի, Հաղպատ բնակավայրի վարչական տարածքում գտնվող 06-060-0215-0022 ծածկագրով, 0.0102 հա գյուղատնտեսական նպատակային նշանակության վարելահողի հողատեսքի, 0.0102 հա մակերեսով հողամասի, Նեղոց բնակավայրի վարչական տարածքում գտնվող 06-080-0116-0191 ծածկագրով, 0.00929 հա մակերեսով, գյուղատնտեսական նպատակային նշանակության խոտհարքի և Ճոճկան բնակավայրի վարչական տարածքում գտնվող 06-069-0283-0008 ծածկագրով, 0.00942 հա մակերեսով, գյուղատնտեսական նպատակային նշանակության վարելահողի հողատեսքի հողամասի նպատակային նշանակություններըը փոխել՝ էներգետիկայի, կապի, տրանսպորտի և կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողեր նպատակային նշանակության՝ էներգետիկայի հողեր գործառնական նշանակության հողամասերի:
2. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: