Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին»Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ի մասի 21-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 3-րդ կետով
համայնքի ավագանին որոշում է.
1. Ալավերդի համայնքի ավագանու 2023 թվականի մայիսի 17-ի «Ալավերդի համայնքի ճոպանուղին և մարզադաշտը համայնքին վերադարձնելու և «Վալլեքս կապիտալ» ՓԲԸ-ի հետ համապատասխան պայմանագիր կնքելու մասին»N 42-Ա որոշման 2-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ. «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի համայնքի կադաստրային քարտեզի 06-002-0048-0012 կադաստրային ծածկագրով, քաղաք Ալավերդի, Թումանյան փողոց 16 հասցեում գտնվող, 1.2 հեկտար մակերեսով, բնակավայրերի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման հողամասը և հողամասում առկա 197.7 քառակուսի մետր մակերեսով մարզադաշտը ընդունել վարձակալության իրավունքով, 49 (քառասունինը) տարի ժամկետով, տարեկան 12000 (տասներկու հազար) ՀՀ դրամ վարձավճարով»: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: |