|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Ալավերդի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Ալավերդի համայնք ՀՀ Լոռիի մարզ, ք. Ալավերդի, (0253) 2-41-00, alaverdimunicipality@gmail.com |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
29 հունիսի 2017 թվականի N 23-Ա |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ և ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ` «ԱԼԱՎԵՐԴՈՒ ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՐԱՆ» ՊՈԱԿ-ԻՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԱՄՐԱՑՎԱԾ ՀՈՂԱՄԱՍԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18 -րդ հոդվածի 21-րդ կետով, ՀՀ կառավարության 26.02.2006թ. N 346-Ն որոշումով, հիմք ընդունելով ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի գրությունը, ՀՀ կրթության և գիտության նախարարության 29.03.2017թ. N 01112.214115-17 գրությունը, Հայաստանի Հանրապետությանը պատկանող Ալավերդու ուսումնա-արտադրական մասնաշենքի N 07082013-06-0035 սեփականության իրավունքի վկայականը համայնքի ավագանին որոշում է՝ 1. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության ենթակայության, Ալավերդի քաղաքի Մարտի 8-ի փողոց, N 2 հասցեում գտնող` «Ալավերդու արհեստագործական ուսումնարան» ՊՈԱԿ-ին անհատույց օգտագործման իրավունքով ամրացված 0.595 հա մակերեսով հողամասը նվիրաբերել Հայաստանի Հանրապետությանը: 2. Հանձնարարել համայնքի ղեկավարին՝ սահմանված կարգով կնքելու նվիրատվության պայմանագիր: |
Կողմ -10 ԱԲԵԼՅԱՆ ԱՐՏՈՒՇ ԱՌԱՔԵԼՅԱՆ ԱՇՈՏ ԳԱԼՍՏՅԱՆ ԿԱՐԵՆ ԵՐԻՑՅԱՆ ԿԱՄՈ ԷՎՈՅԱՆ ԳԱԳԻԿ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ԱՐՄԵՆ ՀԱԽԻՆՅԱՆ ՆԱՐԵԿ ՄԵՋԼՈՒՄՅԱՆ ՍՈՆԱ ՆԱՍԻԲՅԱՆ ԱԼԻԿ ՈՒԼԻԽԱՆՅԱՆ ՌՈՒԲԵՆ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԿԱՐԵՆ ՓԱՐԵՄՈՒԶՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|