Այսօր: Շաբաթ, 28 Դեկտեմբերի 2024թ.
Ալավերդու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 19
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշումներ N 158-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Ալավերդի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Ալավերդի համայնք
ՀՀ Լոռիի մարզ, ք. Ալավերդի, (0253) 2-41-00, alaverdimunicipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

17 դեկտեմբերի 2024 թվականի N 158-Ա

ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՇՆՈՂ ԳՅՈՒՂ, 1-ԻՆ ՓՈՂՈՑ, 30/1 ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ, 06-088-0982-0003 ԾԱԾԿԱԳՐՈՎ ՀՈՂԱՄԱՍԸ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ԿԱՐԳՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին կետի 21) ենթակետով, 35-րդ հոդվածի  1-ին կետի 16) և 18)  ենթակետերով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 204.1-րդ հոդվածի դրույթներով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 48.1-րդ, 57-րդ, 60-րդ 76-80-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 12.04.2001թ. N 286 որոշման կարգի 141 կետով և 46.2 կետով,  «Նորմատիվիրավականակտերիմասին» ՀայաստանիՀանրապետությանօրենքի 23-րդհոդվածի 1-ին կետով, հիմք ընդունելով համայնքի սեփականության իրավունքի N 02122024-06-0020 վկայականը (գաղտնաբառ՝ GZIIDSTEGIDY), համայնքի ղեկավարի առաջարկությունը՝   համայնքի ավագանին որոշում է. 

1.      Ալավերդու hամայնքային սեփականություն հանդիսացող՝ համայնք Ալավերդի, գյուղ Շնող, 1-ին փողոց, 30/1 հասցեում գտնվող, 06-088-0982-0003կադաստրային ծածկագրով, բնակավայրերի նպատակային նշանակության, ընդհանուր օգտագործման գործառնական նշանակության 0.00264 հեկտար մակերեսով հողամասը կառուցապատման իրավունքով, մրցութային կարգով, տրամադրել 10 (տասը)  տարի ժամկետով:

2.      Հողամասի տարեկան վարձավճարի մեկնարկային չափը սահմանել՝ 20000  (քսան հազար) դրամ:

3.     Հողամասը գտնվում է  Հայաստանի Հանրապետության  «Հողային օրենսգրքի» 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում:

1)  Հողամասի կառուցապատման իրավունքով տրամադրումը  չի սահմանափակում այլ անձանց իրավունքները և չի խախտում այլ անձանց  օրենքով պաշտպանվող  շահերը,  ինչպես նաև  չի խոչընդոտում այլ հողամասերի  նպատակային  կամ  գործառնական նշանակությամբ օգտագործմանը:

2) Հողամասը կառուցապատման իրավունքով տրամադրելու համար  Հայաստանի Հանրապետության  քաղաքացիական և հողային օրենսդրությամբ սահմանված  այլ սահմանափակումներ չկան, ինչպես նաև համայնքի հողերի օգտագործման սխեմայով  նախատեսված չէ այլ նպատակային  կամ  գործառնական  նշանակությամբ օգտագործելու համար:

4.     Համայնքի ղեկավարին`

1) Հայաստանի Հանրապետության  օրենսդրությամբ  սահմանված կարգով  և ժամկետներում կազմակերպել և իրականացնել հողամասը կառուցապատման իրավունքով տրամադրելու նպատակով անցկացվող մրցույթը, որի մասին ընդունել համապատասխան իրավական ակտ  և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում  ապահովել մրցույթի անցկացման  մասին հայտարարության  հրապարակումը:

5.     Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:


Կողմ -14

ԳԵՎՈՐԳՅԱՆ ԱՐՏԱԿ

ԴԱԼԼԱՔՅԱՆ ԱՐԵՆ

ԵՐԻՑՅԱՆ ԱՐՄԻՆԵ

ԶԱԽԱՐՈՎ ՍԻՄՈՆ

ԹԱԹՈՒԽԱՇՎԻԼԻ ՖԼՈՐԱ

ԹՈՐՈՍՅԱՆ ՆԱՐԻՆԵ

ՀԱԽՎԵՐԴՅԱՆ ՀՐԱՆՏ

ՀՈՎԱԿԻՄՅԱՆ ՀԱՅԿ

ՁԱՎԱՐՅԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ

ՂՈՒԼՅԱՆ ՀԱՄԼԵՏ

ՂՈՒՄԱՇՅԱՆ ԴԱՎԻԹ

ՄԱՐԳԱՐՅԱՆ ՄԿՐՏԻՉ

ՍԱՐԳՍՅԱՆ ԴԱՎԻԹ

ՍԱՐԳՍՅԱՆ ԼՈՐԱ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԴԱՎԻԹ ՂՈՒՄԱՇՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(260.81 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Լոռու մարզ, ք.Ալավերդի, Զ.Անդրանիկի 8/1
(0253) 2-41-00
alaverdimunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53764670@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner