Այսօր: Չորեքշաբթի, 1 Փետրվարի 2023թ.
Ալավերդու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 67
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշումներ N 32-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Ալավերդի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Ալավերդի համայնք
ՀՀ Լոռիի մարզ, ք. Ալավերդի, (0253) 2-41-00, Էլ. փոստ: alaverdimunicipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

14 դեկտեմբերի 2022 թվականի N 32-Ա

ԱԽԹԱԼԱ ՀԱՄԱՅՔՆԻ «ԱԽԹԱԼԱՅԻ ԲԱՐԵԿԱՐԳՈՒՄ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԱՆՎԱՆՈՒՄԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ, «ՇՆՈՂԻ ԿՈՄՈՒՆԱԼ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ, ՕՁՈՒՆ ՀԱՄԱՅՆՔԻ «ՕՁՈՒՆԻ ԿՈՄՈՒՆԱԼ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԵՎ ԲԱՐԵԿԱՐԳՈՒՄ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի  Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 15-րդ կետին,«Վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2.5 կետինհամապատասխան` համայնքի ավագանին  ո ր ո շ ու մ  է.

1. Փոփոխել Ախթալա համայնքի «Ախթալայի բարեկարգում» համայնքային ոչ առևտրային կազմակերպության անվանումը Ալավերդի համայնքի «Ալավերդու բարեկարգում» համայնքային ոչ առևտրային կազմակերպություն անվամբ:
2.
Դադարեցնել «Շնողի  կոմունալ ծառայություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության, Օձուն համայնքի «Օձունի կոմունալ սպասարկում և  բարեկարգում» համայնքային ոչ առևտրային կազմակերպության  գործունեությունը:
3.
Օձուն համայնքի «Օձունի  կոմունալ սպասարկում և  բարեկարգում» համայնքային ոչ առևտրային կազմակերպության գույքն անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել «Ալավերդի համայնքի կոմունալ տնտեսություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը: «Շնողի կոմունալ ծառայություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության գույքն անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել Ալավերդի համայնքի «Ալավերդու բարեկարգում» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը:
4.
Հանձնարարել Ալավերդի համայնքի ղեկավարին կազմակերպելու սույն որոշման 2-րդ կետում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքները:
5.
Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման հաջորդ օրվանից:


Կողմ -14

ԱԼԼԱՀՎԵՐԴՅԱՆ ԳԱՅԱՆԵ

ԱՂԱԲԱԲՅԱՆ ԱՐԹՈՒՐ

ԲԱԴԱԼՅԱՆ ԱՆԱՀԻՏ

ԳԱԼՍՏՅԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ

ԶԱԽԱՐՈՎ ՍԻՄՈՆ

ԹԱՄԱԶՅԱՆ ԱՆԴՐԱՆԻԿ

ԹԱՄԱԶՅԱՆ ԱՐԿԱԴԻ

ԹՈՐՈՍՅԱՆ ՆԱՐԻՆԵ

ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ ԼԱՈՒՐԱ

ՉԵՐՉԻՆՅԱՆ ՍԵՆԻԿ

ՊԱՊՈՅԱՆ ՏԻԳՐԱՆ

ՌԱՄԱԶՅԱՆ ԱՐԱՄ

ՌԱՄԱԶՅԱՆ ՄԱՆՎԵԼ

ՎԱՐԴՈՒՄՅԱՆ ԱՐԹՈՒՐ

Դեմ -11

ԴԱԼԼԱՔՅԱՆ ԱՐԵՆ

ԵՐԻՑՅԱՆ ԱՐՄԻՆԵ

ԹԱԹՈՒԽԱՇՎԻԼԻ ՖԼՈՐԱ

ՀԱԽՎԵՐԴՅԱՆ ՀՐԱՆՏ

ՁԱՎԱՐՅԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ

ՂՈՒԼՅԱՆ ՀԱՄԼԵՏ

ՂՈՒՄԱՇՅԱՆ ԴԱՎԻԹ

ՄԱՐԳԱՐՅԱՆ ՄԿՐՏԻՉ

ՋԱՆԻՆՅԱՆ ԱՄՐԱՍՏԱՆ

ՍԱՐԳՍՅԱՆ ԼՈՐԱ

ՍՄԲԱՏՅԱՆ ԱՆԱՀԻՏ

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐԿԱԴԻ ԹԱՄԱԶՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Լոռու մարզ, ք.Ալավերդի, Զ.Անդրանիկի 8/1
(0253) 2-41-00
Էլ. փոստ: alaverdimunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2023 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 208
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner