Այսօր: Չորեքշաբթի, 15 Մայիսի 2024թ.
Ալավերդու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 160
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 38
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ԱՐԿԱԴԻ ԹԱՄԱԶՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Ալավերդի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2023 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ 06-022-0246-0121 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐՈՎ 0.13333 ՀԵԿՏԱՐ, 06-022-0247-0003 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐՈՎ 0.08512 ՀԵԿՏԱՐ, 06-022-0247-0004 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐՈՎ 0.08162 ՀԵԿՏԱՐ, 06-022-0247-0007 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐՈՎ 0.07816 ՀԵԿՏԱՐ, 06-022-0101-0152 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐՈՎ 0.2623 ՀԵԿՏԱՐ ԵՎ 06-022-0101-0153 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐՈՎ 1.28781 ՀԵԿՏԱՐ ՄԱԿԵՐԵՍՆԵՐՈՎ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՎԱՐԵԼԱՀՈՂԵՐԸ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության «Քաղաքացիական օրենսգրքի» 10-րդ, 11-րդ, 128-րդ, 129-րդ, 169-րդ, 464-րդ հոդվածների, «Տեղական ինքնակառավարման մասին»  Հայաստանի Հանրապետության  օրենքի  18-րդ հոդվածի առաջին մասի   21-րդ կետի, 77-րդ և 80-րդ հոդվածների, Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի» 3-րդ, 35-րդ, հոդվածների, 56-րդ հոդվածի առաջին, հինգերորդ և ութերորդ մասերի,  57-րդ հոդվածի առաջին, երկրորդ և յոթերորդ մասերի,  76-րդ,  77-րդ, 78-րդ, հոդվածների`                   

համայնքի ավագանին որոշում է.

հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի համայնքի (այսուհետ՝ համայնք) ղեկավարի առաջարկությունը, N 01062022-06-0070, N 14072022-06-0019, N 14072022-06-0057, N 14072022-06-0049,  N 11042023-06-0064 և N 11042023-06-0063 սեփականության իրավունքի պետական գրանցման վկայականները՝
1.
Համայնքի  քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերով ու  համայնքի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմայով սահմանված նպատակներին, հողերի կառավարման ամենամյա և հնգամյա ծրագրերին համապատասխան, համայնքային սեփականություն հանդիսացող ներքոնշյալ հողամասերը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված նպատակներով օգտագործելու  համար՝  գյուղատնտեսական գործունեություն իրականացնելու նպատակով,  25 (քսանհինգ)  տարի ժամկետով տրամադրել ժամանակավոր օգտագործման:
1.1.
Համայնքի Աքորի գյուղի կադաստրային քարտեզի 06-022-0246-0121 ծածկագրով գյուղատնտեսական նպատակային նշանակության, վարելահող հողատեսքի, 0.13333  հեկտար մակերեսով հողամասը:
Հողամասի տարեկան վարձավճարի մեկնարկային չափը սահմանել՝ 10000  (տաս հազար) դրամ:
1.2. Համայնքի Աքորի գյուղի կադաստրային քարտեզի 06-022-0247-0003 ծածկագրով գյուղատնտեսական նպատակային նշանակության, վարելահող հողատեսքի, 0.08512  հեկտար մակերեսով հողամասը:
Հողամասի տարեկան վարձավճարի մեկնարկային չափը սահմանել՝ 10000  (տաս հազար) դրամ:
1.3. Համայնքի Աքորի գյուղի կադաստրային քարտեզի 06-022-0247-0004 ծածկագրով գյուղատնտեսական նպատակային նշանակության, վարելահող հողատեսքի, 0.08162  հեկտար մակերեսով հողամասը:
Հողամասի տարեկան վարձավճարի մեկնարկային չափը սահմանել՝ 10000  (տաս հազար) դրամ:
1.4. Համայնքի Աքորի գյուղի կադաստրային քարտեզի 06-022-0247-0007 ծածկագրով գյուղատնտեսական նպատակային նշանակության, վարելահող հողատեսքի, 0.07816  հեկտար մակերեսով հողամասը:
Հողամասի տարեկան վարձավճարի մեկնարկային չափը սահմանել՝ 10000  (տաս հազար) դրամ:
1.5. Համայնքի Աքորի գյուղի կադաստրային քարտեզի 06-022-0101-0152 ծածկագրով գյուղատնտեսական նպատակային նշանակության, վարելահող հողատեսքի, 0.2623  հեկտար մակերեսով հողամասը:
Հողամասի տարեկան վարձավճարի մեկնարկային չափը սահմանել՝ 10000  (տաս հազար) դրամ:
1.6. Համայնքի Աքորի գյուղի կադաստրային քարտեզի 06-022-0101-0153 ծածկագրով գյուղատնտեսական նպատակային նշանակության, վարելահող հողատեսքի, 1.28781  հեկտար մակերեսով հողամասը:
Հողամասի տարեկան վարձավճարի մեկնարկային չափը սահմանել՝ 25000  (քսանհինգ հազար) դրամ:
2. Հողամասերը չեն գտնվում  Հայաստանի Հանրապետության  «Հողային օրենսգրքի» 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում, այդ թվում`  ինժեներատրանսպորտային օբյեկտների (ավտոճանապարհներ, երկաթգծեր, էլեկտրահաղորդակցության, ջրամատակարարման, ջրահեռացման, կապի ցանցեր, գազատարներ, ջրանցքներ) օտարման գոտիներում և սպասարկման համար նախատեսված տարածքներումհնագիտական, պատմամշակութային հուշարձանների պահպանության գոտիներումբնապահպանական արժեք ներկայացնող հողամասերում, չեն  հակասում քաղաքաշինական նորմերին և կանոններին, չեն առաջացնում  հարկադիր  սերվիտուտ  պահանջելու  իրավունք:
1
) Հողամասերի վարձակալությամբ իրավունքով տրամադրումը չեն սահմանափակում այլ անձանց իրավունքները և չեն խախտում այլ անձանց  օրենքով պաշտպանվող  շահերը,  ինչպես նաև  չեն խոչընդոտում այլ հողամասերի  նպատակային  կամ  գործառնական նշանակությամբ օգտագործմանը:
2
) Հողամասերը վարձակալությամբ իրավունքով տրամադրելու համար  Հայաստանի Հանրապետության  քաղաքացիական և հողային օրենսդրությամբ սահմանված  այլ սահմանափակումներ չկան, ինչպես նաև համայնքի հողերի օգտագործման սխեմայով դրանք  նախատեսված չեն այլ նպատակային  կամ  գործառնական  նշանակությամբ օգտագործելու համար:
3. Համայնքի ղեկավարին`
1) Հողամասը վարձակալության իրավունքով տրամադրելու նպատակով մրցույթի կազմակերպման համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ստեղծել մրցութային հանձնաժողով և գլխավորել այն, ինչպես նաև  սահմանել մրցույթի պայմանները (հողամասի նպատակային և գործառնական նշանակությունը, հողամասի չափը և վարձակալության ժամկետը, հողամասի գտնվելու վայրը, ծածկագիրը, վճարի մեկնարկային չափը, օգտագործման նպատակը, հաղորդակցուղիների առկայությունը, հողամասի նկատմամբ սահմանափակումների (ներառյալ` սերվիտուտների) առկայությունը, հողի որակական հատկանիշները, ագրոտեխնիկական պահանջները, բնապահպանական և հողերի պահպանության միջոցառումները, կարող է սահմանել նաև լրացուցիչ այլ պահանջներ ու պայմաններ):
2)  Մրցույթում լավագույն պայմանները ճանաչելու և մրցույթի մասնակիցների կողմից մրցութային պայմանների բավարարման աստիճանը գնահատելու նպատակով սահմանել մրցութային պայմանները միասնական կշռային գործակցով գնահատելու մեթոդ:
3) Հայաստանի Հանրապետության  օրենսդրությամբ  սահմանված կարգով  և ժամկետներում կազմակերպել և իրականացնել հողամասը վարձակալության իրավունքով տրամադրելու նպատակով անցկացվող մրցույթը, որի մասին ընդունել համապատասխան իրավական ակտ  և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում  ապահովել մրցույթի անցկացման  մասին հայտարարության  հրապարակումը:
4.
Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԱՐԿԱԴԻ ԹԱՄԱԶՅԱՆ


Նախագիծ կազմող ԼԻԱՆԱ ԿՈՍՏԱՆԴՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Լոռու մարզ, ք.Ալավերդի, Զ.Անդրանիկի 8/1
(0253) 2-41-00
alaverdimunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53764670@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner