Այսօր: Չորեքշաբթի, 15 Մայիսի 2024թ.
Ալավերդու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 15
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 16
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ԱՐԿԱԴԻ ԹԱՄԱԶՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Ալավերդի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2022 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻՑ ՍՈՒԲՎԵՆՑԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼԻՔ ԾՐԱԳՐԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՀԱՐՄԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻՑ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՀԱՏԿԱՑՈՒՄ` ՍՈՒԲՎԵՆՑԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՅՏԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ և 25-րդ կետերի պահանջներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի  նոյեմբերի 16-ի N 1708-Ն որոշմամբ և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ համայնքի ավագանին ո ր ո շ ու մ  է.

1. Տալ համաձայնություն համայնքի ղեկավարի առաջարկությանը և Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից սուբվենցիա ստանալու համար նպատակահարմար համարել իրականացնելու «Շնող համայնքի փողոցների հիմնանորոգում», «Օձուն համայնքի բնակավայրերի փողոցների նորոգում սալարկմամբ», «Օձուն համայնքի բնակավայրերում լուսավորության համակարգերի կառուցում», «Օձուն համայնքի բնակավայրերի փողոցների նորոգում ասֆալտապատմամբ», «Ախթալա համայնքի ներհամայնքային ճանապարհների բարեկարգում մասնակի նորոգման, ասֆալտապատման միջոցով», «Ախթալա համայնքի Շամլուղ և Ախթալա բնակավայրերի բազմաբնակարան շենքերի  էներգաարդյունավետության մասնակի բարձրացում», «Ախթալա համայնքի Ախթալա բնակավայրի Շահումյան փողոցի թիվ 2, Սպանդարյան փողոցի թիվ 49, Երկաթուղայինների փողոցի թիվ 18, Թումանյան փողոցի 3-րդ փակուղու 6-րդ բազմաբնակարան շենքերի տանիքների հիմնանորոգում», «Ախթալա համայնքի Ճոճկան բնակավայրի ներհամայնքային ճանապարհների բարեկարգում տուֆով սալարկման միջոցով», «Ախթալա համայնքի Ճոճկան բնակավայրի վարչական նստավայրի տանիքի, Շամլուղ բնակավայրի վարչական նստավայրի և «Բժշկական ամբուլատորիա» ՀՈԱԿ-ի հիմնանորոգում», «Ախթալա համայնքի Ճոճկան բնակավայրում՝ ՕԿՋ-ի կառուցում», «Ախթալա համայնքի Մեծ Այրում և Ճոճկան բնակավայրերի ոռոգման համակարգի ներքին ցանցի կառուցում», «Ալավերդի համայնքի թիվ 6 մանկապարտեզի շենքի վերանորոգում՝ ջերմաարդիականացմամբ», «Ալավերդի համայնքի ճանապարհների կապիտալ վերանորոգում ասֆալտապատմամբ», «Ալավերդի համայնքի բազմաբնակարան շենքերի տանիքների վերանորոգում՝ ջերմաարդիականացմամբ» և «Նախկին ՄՍԿ շենքի վերանորոգում» ծրագրերը և հաստատել սուբվենցիա ստանալու հայտերը:
2.
Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԱՐԿԱԴԻ ԹԱՄԱԶՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐԿԱԴԻ ԹԱՄԱԶՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Լոռու մարզ, ք.Ալավերդի, Զ.Անդրանիկի 8/1
(0253) 2-41-00
alaverdimunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53764670@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner