Այսօր: Չորեքշաբթի, 15 Մայիսի 2024թ.
Ալավերդու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 203
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 4-Ա
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ԱՐԿԱԴԻ ԹԱՄԱԶՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Ալավերդի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2023 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ «ՕՁՈՒՆԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԱՄԲՈՒԼԱՏՈՐԻԱ» ԵՎ «ՇՆՈՂԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԱՄԲՈՒԼԱՏՈՐԻԱ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Տեղական  ինքնակառավարման մասին» ՀայաստանիՀանրապետությանօրենքի 18-րդհոդվածի 28-րդկետի, «Նորմատիվ իրավական  ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի, 33-րդ հոդվածի առաջին մասի`

 

           Հայաստանի Հանրապետության  Լոռու մարզի Ալավերդի համայնքի ավագանին որոշում է.

1.      «Օձունի բժշկական ամբուլատորիա» համայնքային ոչ առևտրային կազմակերպության  կանոնադրության մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝

1.1 Կանոնադրության առաջին մասի, «ընդհանուր դրույթներ» բաժնի 1.3-րդ կետում «Օձուն գյուղական համայնքն է» նախադասությունը փոխարինել «Ալավերդու համայնքապետարանի աշխատակազմ, համայնքային կառավարչական հիմնարկն է» նախադասությամբ և «Օձուն համայնքի ավագանու» նախադասությունը «Ալավերդի համայնքի ավագանու» նախադասությամբ:

1.2 Կանոնադրության առաջին մասի, «ընդհանուր դրույթներ» բաժնի 1.4-րդ կետում «Օձուն համայնքի ղեկավարը» նախադասությունը փոխարինել «Ալավերդի համայնքի ղեկավարը» նախադասությամբ:

1.3 Կանոնադրության առաջին մասի, ընդհանուր դրույթներ բաժնի 16-րդ կետում «Շնողի գյուղապետարանը» բառակապակցությունը փոխարինել «Ալավերդու համայնքապետարանի աշխատակազմ, համայնքային կառավարչական հիմնարկ» բառակապակցությամբ

2.        Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի համայնքի «Շնողի բժշկական ամբուլատորիա>> համայնքային ոչ առևտրային կազմակերպության  կանոնադրության մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝

2.1 Կանոնադրության առաջին մասի, ընդհանուր դրույթներ բաժնի 4-րդ կետում «Շնողի գյուղապետարանն է» նախադասությունը փոխարինել «Ալավերդու համայնքապետարանի աշխատակազմի, համայնքային կառավարչական հիմնարկն է» նախադասությամբ:

2.2 Կանոնադրության առաջին մասի, ընդհանուր դրույթներ բաժնի 5-րդ կետում «Շնող» բառը փոխարինել «Ալավերդի» բառով:

2.3 Կանոնադրության առաջին մասի, ընդհանուր դրույթներ բաժնի 16-րդ կետում «Շնողի գյուղապետարանը» բառակապակցությունը փոխարինել «Ալավերդու համայնքապետարանի աշխատակազմ, համայնքային կառավարչական հիմնարկ» բառակապակցությամբ:

3.        Սույնորոշումնուժիմեջէմտնումպաշտոնականհրապարակման  օրվան հաջորդողօրը:

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԱՐԿԱԴԻ ԹԱՄԱԶՅԱՆ


Նախագիծ կազմող ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԳԱԼՍՏՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Լոռու մարզ, ք.Ալավերդի, Զ.Անդրանիկի 8/1
(0253) 2-41-00
alaverdimunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53764670@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner